Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Արդեն 102 տարի մայիսի 28-ը խորհրդանշում է վերածնունդի ու դարերով փափագած անկախության ճանապարհի սկիզբը: Գոյատևելով ընդամենը 2 տարի՝ Հայաստանի առաջին հանրապետությունը փայլուն կատարեց իր պատմական առաքելությունը՝ հայ ժողովրդին զինելով անկախ պետականություն ունենալու հաստատակամությամբ ու նպատակասլացությամբ:
Սկզբում Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականին արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման ճանապարհի սկզբնաքարը դրվեց հենց առաջին հանրապետության հռչակմամբ: 29-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր համավարակով պայմանավորված դժվարին օրեր է ապրում, սակայն մենք բոլորս պետք է հաստատակամ լինենք վստահորեն առաջ շարժվելու, մեր երկրի տնտեսությունը աստիճանաբար զարգացնելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գործում: Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա: Այս նպատակին մենք կարող ենք հասնել բացառապես բոլորիս միասնականությամբ, մեր երկրի վաղվա օրն ավելի պայծառ դարձնելու հաստատակամությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա՝ Հանրապետության տոնի առթիվ: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, ամուր հավատ, դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...