Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար
Հասարակություն

Չէի ուզի որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք մեր առաքելությունը կձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն․ Արշակ սրբազան

Երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորի համար եկեղեցուն մեղադրելը մեղմ ասած արդար չէ։ Այս մասին Հ2-ի եթերում Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու համար մեղադրանքները պարբերական բնույթ են կրում։ Որոշ գործիչներ, կարեւոր չէ՝ իշխանության շաչքերում են ընդգրկված, թե ընդդիմության կամ հասարակության այլ շերտերի, բավարարված չտեսնելով իրենց սպասումներն ու հավակնությունները, որոշակի դժգոհություններ ունենում են եւ կարծես թե պատրաստ ունեն դրոշմն ու խարանը՝ Եկեղեցուն մեղադրելու համար», ասել է Արշակ սրբազանը։

Մայր Աթոռի դիավանապետի խոսքով՝ լավագույն դեպքում սա գիտելիքների սակավություն է, Հայ Եկեղեցու առաքելության անգիտություն։

«Առավելագուն դեպքում՝ մարդկանց շփոթեցնելու էժանագին հնարանք, եկեղեցին աշխարհիկ սովորական կառույցի կարգավիճակի իջեցնելու ի սկզբանե ձախողված ձգտում։ Ինչ են ասում այս մարդիկ։ Ասում են՝ եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, քանի որ քաղաքական այս կամ այն երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնեց։ Այսպես արտահայտվելու համար եկեղեցու եւ քաղաքականության տարանջատման վերաբերյալ պետք է չունենալ տարրական գիտելիքներ», նշել է Մայր Աթոռի դիվանապետը։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ երբ ձեւավորվել է եկեղեցին պետությունից կամ քաղաքականությունից տարանջատելու գաղափարը, առանցքային երեք հիմնական սկզբունքներ են դրվել այս գաղափարի հիմքում․ եկեղեցին չի մասնակցում եւ չի միջամտում պետական կառավարմանը, պետությունը չի մասնակցում եկեղեու կառարմանը եւ չի միջամտում նրա գործերին, եւ երրորդ՝ կրթությունն աշխարհիկ է, այսինքն կրթությունը պետությունն է կազմակերպում․

«Երբ պնդում են, թե եկեղեցին զբաղվեց քաղաքականությամբ, չեն կարող մեկ փաստ բերել, որ եկեղեցին ցանկացավ իրականացնել պետական կառավարման գործառույթներ։ Իսկ եկեղեցին երբեւէ զրկված չէ հասարակական ու քաղաքական ցանկացած երեւույթի նկատմամբ դիրքորոշում հայտնելու։ Եթե Եկեղեցին չունենա ինքնազսպման, ինքնարգելակման մեխանիզմը, որեւէ այլ ձեւով կաշկանդված չէ դիրքորոշում հայտնելու, այդ թվում կարանտինի պայմաններում կալանավորների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հորդորին, ապա Արշակ սրբազանի համոզմամբ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել․

«Յուրաքանչյուրի համար Եկեղեցին կաշկանդված չէ միջնորդելու, եւ եկեղեցուն մեղադրանքը այս հարցում, մեղմ ասած արդար չէ։ Արդեն ոչ համարժեք արձագանքը Կաթողիկոսի հորդորին բացահայտեց, որ խնդիրը բացառապես իրավական չէ, խնդիրը բացարձակապես բարոյական չէ, խնդիրն ուղղակի քաղաքական է։ Կաթողիկոսի հորդորի հասցեատերն այն մարմիններն են, որոնք օժտված են խափանման միջոցը փոխելու իրավասությամբ, իսկ այդպիսի իրավասություն ոչ գործադիր, ոչ էլ օրենսդիր մարմինները չունեն, որոնց ներկայացուցիչներն արձագանքեցին այդ հայտարարությանը։ Ցանկացած իրավիճակում էլ եկեղեցին պահպանելու է իր ներուժը այդպիսի դիրքորոշումներով ու հորդորներով հանդես գալու, եւ չէի ուզի, որ որեւէ մեկը հույսեր փայփայի, որ մենք արձագանքելու ենք իրենց սպասելիքներին եւ մեր առաքելությունը ձեւակերպենք իրենց ակնկալիքների համաձայն։ Եկեղեցու առաքելությունը ձեւակերպված է Սուրբ Գրքի եւ եկեղեցական ավանդույթների, եկեղեցու հեղինակության, Աստծո ուղղորդման համաձայն, եւ ոչ թե անձերի ու անհատների այսրոպեական նպատակահարմարությունների», ընդգծել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։