Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար
Հասարակություն

Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն անդրադարձել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում իշխանությունների իրականացրած քայլերին և թույլ տված սխալներին: Ըստ նրա՝ իշխանություններին ու հատկապես վարչապետին այս հարցում առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան, թե ինչ բեռ են վերցնում իրենց ուսերին: Արամ Անտինյանը նաև նշում է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ իշխանություններն այսօր կորցրել են երբեմնի վստահությունն ու հարգանքը, ինչի ապացույցն է այն, որ մարդիկ անտեսում են սոցիալական հեռավորություն պահելու, դիմակ կրելու՝ վարչապետի մակարդակով հնչեցվող կոչերը: Հոդվածը կարդացեք ստորև:

«Ոչ մի քամի համընթաց չի լինի, եթե չգիտես, թե ուր ես լողում»։
Սենեկա կրտսեր

Մեր իշխանութնյունները գիտե՞ն, թե ուր են լողում, որ համընթաց քամու ակնկալիք ունենան՝ «դրսից» լինի, թե «ներսից»։ Ասել, որ Փաշինյանի իշխանությունը հեղափոխության ժամանակ ո´չ տեսլական ուներ, ո´չ հայեցակարգ, ո´չ ծրագիր, որ դրան համահունչ էլ ճանապարհային քարտեզ ունենար, ակնհայտ է, բայց գուցե այդ պահին կարելի էր ըմբռնումով մոտենալ՝ անփորձ թիմը փողոցից եկել էր իշխանության՝ հաշված օրերի ընթացքում, ի՞նչ պետական կառավարման փորձառություն ունեին, որ երկիրը կառավարելու ծրագիր ունենային։ Բայց այսօր մի՞թե երկու տարին բավարար չէր, որ իշխանություններն ունենային գոնե երկիրը զարգացնելու ճանապարհային քարտեզ, անշո՜ւշտ, ավելի քան բավարար էր։ Մինչդեռ, դրան գումարվեց կորոնավիրուսի հետ կապված էքստրեմալ իրավիճակներում կառավարելու բացարձակ անընդունակությունը։ Կարելի էր այս հարցում էլ ըմբռնումով մոտենալ, երբ պանդեմիայի սկզբնական փուլում Փաշինյանն ու իր թիմը չգիտեին՝ ինչ ասել ու ինչ անել, աշխարհում շատերն առաջին պահին չկողմնորոշվեցին։ Բայց մի փոքր անց բոլորն էլ հասկացան, թե ինչ է կատարվում ու արեցին դրանից բխող համարժեք եզրակացություն՝ ամեն մեկն իր երկրի առանձնահատկությունը հաշվի առնելով։

Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները։ Աշխարհի փորձը պետք էր ուսումնասիրել, դա համադրել մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունների հետ ու տեղայնացնել այն։ Չէ՞ որ պատրաստ դեղատոմս չկար նաև երկիրն արտակարգ իրավիճակներում կառավարելու լուծումների առումով։ Ու փաստորեն մեր իշխանավորները մի օր խստացումներից խոսեցին, մի օր մեղմացումներից, մի օր տնտեսությունը կարևորեցին, մի օր բնակչության առողջությունը, մի օր հասարակությանը հորդորեցին չմուծել կոմունալներն ու վարկերը, մի օր ստիպեցին մուծել, որ տնտեսության այդ ճյուղերը չփլուզվեն։

Իրականում մեր իշխանություններին ու հատկապես վարչապետին առանձնապես պակասում է բալանսավորված մտածելակերպը, որ հասկանան՝ ինչ բեռ են իրենց ուսերին վերցնում, ինչը պատվիրակում ժողովրդին, ինչում են իրենց մեղքն ընդունում, ինչում մեղադրում մյուսներին՝ երկրի ներսում լինի, թե դրսում։

Եթե հայտարարում ես, որ աշխարհի բոլոր երկրները թաքցնում են վարակվածների իրական թիվը, դրանով աշխարհի բոլոր երկրների կառավարիչներին պիտակավորում ես որպես ստախոս, դրան զուգահեռ երկրի ներսում քո ընդդիմախոսին լռեցնելու համար գնահատում, որ ամեն մեկն իր փչացածության աստիճանով է դատում դիմացինի մասին։ Իսկ մարդիկ այս երկու հայտարարություններն իրար կողքի են դնում ու ասում, թե՝ չլինի՞ դու էլ ես փչացած կառավարիչ, եթե կարծում ես, որ մյուսները նման կեղծիք կանեին։ Կարող ես երկրի ղեկավարին՝ անգամ թշնամի, որակել որպես կիրթ ու կառուցողական, դրանով ցույց տալով, որ թշնամիդ էլ լինի, եթե նա իր ուսերին է վերցրել երկրի ղեկավարման բարդ ու պատասխանատու բեռը, նա չի կարող կիրթ ու կոնստրուկտիվ պետական այր չլինել։ Վիճելի է, բայց կարելի է դա համարել որպես Փաշինյանի մոտեցում։ Բայց երբ աշխարհի բոլոր ղեկավարները ստախոս են ու միայն Փաշինյանն է ճշմարտության էտալոն, ու միայն Ալիևը՝ կիրթ ու կառուցողական, արդեն չես կարող խուսափել քննադատություններից, ինչպիսի արդարացում էլ գտնես, թե ինչ նկատի ունեիր՝ թշնամուդ մասին հարգալից խոսելով, երբ հարգալից խոսքը քեզնից կիլոմետրերով հեռու է։

Ասել, որ աշխարհի բոլոր երկրներն իրական թվերը նվազեցնում են, կնշանակի կարծում ես, որ ամեն ինչ ճիշտ ես անում, ու եթե մեր երկրում թվերն այսքան բարձր են, ուրեմն դրսում էլ են բարձր։ Դրան զուգահեռ մեղադրում ես մեր հասարակությանը, թե իրենք չեն պահպանում կանոնները հանրային վայրերում, ակտիվ շփվում են, թաղումների մասնակցում, դրանով վարակման նորանոր օջախներ ստեղծում։ Այսինքն՝ հերիք չէ՝ մեր ժողովրդին ես պիտակավորում, մի բան էլ՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին, թե իրենք էլ ուրեմն կանոնները չեն պահպանում, ու դրա պատճառով իրենց կառավարիչները թվերը կեղծում են։ Մի կողմից հանրությանը կոչ անում դրսևորել բարձր գիտակցություն, մյուս կողմից ահաբեկում՝ տուգանքներով։ Այդ իսկ պատճառով այսօր անգամ չի գործում այն հորդորը, որ եթե դու չես վախենում, կարող ես վարակել քո հարազատին, իսկ հայի համար, որն ընտանիքի անդամի, հարազատի համար կյանքը չի խնայի, չի կարող անտեսել այդ հորդորը, բայց անտեսում է, որովհետև իշխանությունների հետ «ինադի» է ընկել։ Դեմոնստրատիվ փողոցում քայլում են առանց դիմակի ու ձեռնոցների, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, դրանով իրենց դժգոհությունը հայտնում։ Այսօր առանց դիմակի ու ձեռնոցների պահվածքը համարժեք է երկու տարի առաջ «դուխով» գլխարկով շրջելուն։ Սա այն ժողովուրդն է, որ Փաշինյանի հորդորով երկրի ողջ տարածքով փակեց փողոցները, անգամ՝ միջպետական, օդանավակայան ու ատոմակայան տանող։ Փաշինյանը հաղթեց, քանի որ նրա խոսքը հեղինակավոր համարեցին, իսկ այսօր նրա հորդորը անտեսում են, քանի որ այլևս չեն հարգում։ Եթե այս ամենի առումով Փաշինյանը եզրակացություն անի, գուցե կիմանա, թե որոնք են իր և իր թիմակիցների սխալներն ու կանցնի դրանք ուղղելուն, այլ ոչ թե մեղադրի անգամ մեր հարևան երկրին՝ Վրաստանին, թվերը կեղծելու մեջ։

Վրացիների հետ մշտապես թե´ եղբայրություն ենք արել, թե´ մրցակցել։ Այո´, մրցակցել, դրա մեջ ոչ մի արգահատելի բան չկա, մենք մեր երկրի ներսում էլ ենք մրցակցում մեկս մյուսի հետ։ Սպիտակի երկրաշարժի առաջին իսկ պահին դեռ պարզ չէր, թե ինչ է տեղի ունեցել, չկային ժամանակակից կապի միջոցները, իսկ ֆիքսված հեռախոսակայանները աղետի գոտում շարքից դուրս էին եկել։ Այս ամենը Խորհրդային Միության աղետների մասին տեղեկատվական սահմանափակումների պարագայում։ Ըստ էության, դրսում ավելի շուտ իմացան, թե ինչ է տեղի ունեցել, քան մեզանում։ Ու երբ Երևանից մարդիկ հասան օգնության, տեսան, որ վրացիներն արդեն օգնության են հասել Գյումրի ու Սպիտակ՝ բերելով իրենց հետ սնունդ, հագուստ, ծածկոցներ։ Չէին եկել դիակների ֆոնին նկարվելու, այլ սուսուփուս օգնում էին դիակներն ու կենդանի մարդկանց փլատակների տակից դուրս բերելու գործում։ Ինչ խոսք, մեր ներպետական ճանապարհների խցանումների պատճառով էլ տեխնիկապես վրացիներն ավելի շուտ կարող էին հասնել, բայց ցանկությունն է կարևոր։ Իսկ այսօր մեր իշխանությունները չգիտեն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի՝ վրացիների առաջարկած օգնությունն ընդունե՞ն, թե ոչ։ Եթե ընդունեն, կնշանակի խոստովանում են, որ իրենք ձախողել են համավարակի դեմ պայքարը։ Բացի այդ, կանհանգստանան, որ վրացիները տեղում կծանոթանան իրավիճակին, կտեսնեն մեր կառավարության ու պարետատան ձախողումները, ու այլևս պարզ կլինի, թե ինչու է մեզ մոտ վիճակն այսպիսի տագնապալի։ Իսկ մերժելը կնշանակի՝ ինչ էլ լինի, ձեզ չենք դիմի, ինչը պարզապես անլուրջ է, եթե չասենք դատապարտելի։ Անգամ ՌԴ-ի դեմ սանկցիաները չդադարեցրած ԵՄ անդամ երկրները դիմել են Ռուսաստանի օգնությանը, մեր հարևանի օգնությունից հրաժարվելու սկանդալի տակից ինչպե՞ս ենք դուրս գալու, մտածե՞լ ենք։