Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
«ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանՊատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում․ բաց նամակՀայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է․ ՕսկանյանԹուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանԵրևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ ԳեղամյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»«ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱՄՆ-ը 15,000 զինծառայnղ կուղարկի «Ազատություն» գործողությանը մասնակցելու համար` Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացության ազատությունը վերականգնելու նպատակովՀանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը դեռևս բանակցություններ է վարում Իրանի հետ. ՈւիթքոֆՆույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՀրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներ«ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԻմ բարեկամ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԲաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին
Հասարակություն

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am

Lragir.am-ը հրապարակել է հայագետ Ռուբեն Հակոբյանի (Թարումյան) բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն Վարչապետ

Դիմում եմ ձեզ, թագավարակի հետ կապված վերջին սահմանափակումների առիթով։

Այսօր, երբ ամբողջ աշխարհում ընթացող քաղաքական զարգացումները չարագույժ ընթացք են ստանում, սպառնալով կործանել տնտեսություններ ու երկրներ, ցանկացած քաղաքականապես գիտակից մարդու համար արդեն ակնհայտ է, որ «թագավարակային» հիստերիան ունի միայն ու միայն քաղաքական աղբյուր։ Շեշտում եմ՝ հիստերիան, այլ ոչ թե հիվանդությունը, որի էության եւ դրա դեմ պայքարելու մասին կարելի է խոսել եւ որոշումներ կայացնել միայն մասնագիտական դիրքերից։ Սակայն կառավարության վերջին ամիսների հաջորդական քայլերը պարզորոշ վկայում են, որ նեղ բժշկագիտական խնդիրներ կարգավորելիս նա առաջնորդվում է զուտ քաղաքական նկատառումներով, եւ հետեւելով ԶԼՄ-ների հարուցած հիստերիային։

 

Պարոն Վարչապետ, դուք ձեր ելույթներում հաճախ եք կրկնում, որ ընտրված եք ժողովրդի կողմից։ Եւ իրոք, վերջին 25 տարիների ընթացքում ձեզնից ավելի բարձր լեգիտիմություն ունեցող ղեկավար Հայաստանը չի ունեցել։ Սակայն անցած երկու տարիների ընթացքում դուք ձեր անխոհեմ քայլերով, քայլ առ քայլ կորցնում եք օրինականության եւ վստահության այն մեծ պաշարը, որով եկել եք իշխանության։ Դուք խճճվել եք ազգային, համաշխարհային եւ անձնական, հաճախ՝ անհամատեղելի մղումներում, մինչդեռ այդպես կառավարել չի կարելի։ Անհրաժեշտ են վճռական քայլեր՝ վճռական կողմնորոշումից բխած բոլոր իրարամերժ պահանջներին հնարավոր չէ բավարարել։

Ներկայումս աշխարհում ընթանում է տեղական ներուժը գերադասող արտադրողական ուժերի մեծագույն պայքար՝ ապազգային համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի դեմ։ Այս պահին արդեն ակնհայտ է, որ համավարակային հիստերիան սանձազերծել են համաշխարհային տնտեսության ներուժը սեփականացրած եւ վերջին կես դարում աշխարհում գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերը՝ քայքայելու համար աշխարհի բոլոր երկրների արտադրական ներուժը, լռեցնելու համար իրենց կեղեքիչ գործելակերպի դեմ ընդվզող ժողովուրդներին։ Արդեն պարզ է, որ դրա համար նրանք պատրաստեն օգտագործելու այդ հիստերիայով հարուցված վախը, եւ դրա քողի տակ գործադրելու մարդկանց կամքը ճնշող ժամանակակից տեխնիկական եւ կենսաբանական միջոցներ, այդ թվում՝ հետեւող համակարգեր եւ հապճեպ ստեղծված այսպես կոչված «պատվաստանյութեր»։

Հայաստանում դեպքերը ընթանում են է այն ֆոնի վրա, երբ անցած երկու տարիների ընթացքում ձեր ղեկավարած Կառավարությունը պարզորոշ կերպով անտեսել է ազգային բոլոր խնդիրները՝ մշակութային, տնտեսական, իրավաբանական՝ հօգուտ ապազգային խնդիրների լուծման։ Արդյունքում ձեր հռչակած ոչ մի նախաձեռնություն (բացի, որոշ չափով՝ աղբահանության խնդրի) հաջողությամբ չի պսակվել։

Այսօր անզեն աչքով տեսանելի է, որ դուք գտնվում եք ամենատարբեր կողմեր ձեզ մղող ուժերի ճնշման տակ։ Ընդ որում ուժերից շատերը, օգտագործելով ձեր անհետեւողական քաղաքականությունից արդարացի դժգոհությունը պարզապես ուզում են ռեւանշի հասնել, ներկայանալով աշխարհում առայժմ գերակայող առեւտրա-ֆինանսական ուժերին, որպես այդ ուժերին առավել հավատարիմ գործակալներ, ովքեր է՛լ ավելի լավ կտապալեն երկրում դեռ մնացած արտադրությունն ու գործարարությունը եւ տեխնիկական եւ ուժային բոլոր միջոցներով կլռեցնեն դժգոհներին։ Եւ դուք օրըստօրե է՛լ ավելի խստացնելով սահմանափակումները կարծես մրցում եք այդ ուժերի հետ․ ով ավելի մեծ սահմանափակումներ կառաջարկի։ Սահմանափակումներ, որոնք, ինչպես պնդում են բազմաթիվ անվանի բժիշկ մասնագետներ, ոչ մի կապ չունեն բժշկական պահանջների հետ, այլ միայն սահմանափակում են մարդկանց աշխատելու հնարավորությունները, իսկ երբեմն պարզապես ստորացուցիչ են եւ խախտում են մարդու եւ քաղաքացու տարրական իրավունքները։

Սակայն ժամանակն է կողմնորոշվելու։ Այո, առեւտրա-ֆինանսական ուժերը այսօր դեռ զորեղ են, իրենք վերահսկում են ԶԼՄ-ների զգալի մասը, տնտեսական եւ կրթական համակարգերը, բայց ազգերի եւ անհատների ազատությունների համար մղվող պայքարում նրանք հեռանկարներ չունեն, քանի որ գործում են բնական տնտեսագիտական օրենքներին հակառակ։ Աշխարհի ազգերը վերականգնելու են համաշխարհային տնտեսության հավասարակշռությունը՝ վերադարձնելով ֆինանսական ոլորտին իրեն վայել՝ տնտեսությունը սպասարկող, այլ ոչ թե՝ գլխավորող ոլորտի դերը։

Պարոն Վարչապետ։ Անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ առկա փակուղուց, կտրելով համավարակի հիստերիայով պայմանավորված արատավոր շրջանը։ Դուք դեռ ունեք բավարար քանակով կողմնակիցներ եւ արհեստականորեն ներարկված սարսափին չենթարկված, բանականությունը չկորցրած ժողովրդի զանգվածը (իսկ այն գերակշիռ մասն է կազմում, ինչ տպավորություն էլ փորձեն ստեղծել տեղեկատվական դաշտը ուղղորդողները) կսատարի ձեզ։

Անհրաժեշտ է․

Անհապաղ վերացնել անխտիր բոլոր տեսակի դրսից եւ ներսից պարտադրվող սահմանափակումները, պայմանավորված այսպես կոչված «համավարակի» (իսկ իրականում՝ սովորական սեզոնային շնչառական վարակի) դեմ, իբր, «պայքարով»։ Ներառյալ՝ դիմակներ կրելու նվաստացուցիչ եւ առողջապահական տեսակետից անօգուտ եւ նույնիսկ՝ վտանգավոր պարտադրանքները, ինչպես նաեւ դադարեցնել տարբեր տեսակի քարոզները․ զգույշ լինելու, չշփվելու, հեռավորություն պահպանելու եւ այլն․ յուրաքանչյուր կիրթ մարդ ինքը գիտի հիվանդության դեպքում վարքագծի տարրական կանոնները։ Պետք չէ երեսպաշտորեն ձեւացնել, թե իշխանություններն ավելի շատ են մտահոգված մեր հարազատների առողջությամբ, քան մենք։
Առողջապահական հարցերը քննարկել՝ բացառապես բժիշկ մասնագետների խորհրդատվությամբ, բացառելով վիճակագրության եւ համաճարակաբանության տեսակետից անհեթեթ, եւ միաժամանակ՝ լայն զանգվածների շրջանում սոսկ խուճապ առաջացնող թվերով ձեռնածությունները։ Ապահովել այլ, ոչ թոքաբորբային հիվանդների կանոնավոր սպասարկումը։
Անհապաղ հայտարարել Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական անկախության մասին եւ միջոցառումներ սկսել, ուղղված տուժած արտադրությունների եւ ծառայությունների աջակցմանն ու վերականգնմանը։
Քաղաքական եւ տղամարդկային ուժ գտնել եւ հեռացնել պաշտոններից երկու առավել օդիոզ նախարարներին, ովքեր բացահայտորեն ներկայացնում են արտաքին ապազգային ուժերը․ այն է՝ առողջապահության եւ կրթության նախարարներին։ Ինչպես նաեւ՝ ֆինանսական բլոկի բոլոր ղեկավարներին․ գալիք տնտեսական նոր պայմաններում անհրաժեշտ են լինելու տեղական խնդիրների լուծմանը կողմնորոշված մասնագետներ։
Դադարեցնել անդամակցությունը համաշխարհային առեւտրա-ֆինանսական ուժերի գործիքը դարձած ԱՀԿ-ին։
Անհապաղ գործընթաց սկսել վերադարձնելու համար Հայաստանի կառավարումը նախագահական եղանակի՝ նվազագույնի հասցնելու համար արտաքին միջամտությունները Հայաստանի ներքին կյանքին։
Հաշվի առնելով աշխարհում ընթացող զարգացումների արագությունները, չի բացառվում, որ կողմնորոշվելու շատ քիչ ժամանակ է մնացել»։