ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը
Համաճարակային աղետը և սոցիալ-տնտեսական ճգնաժամը կլանել են մեր հասարակության ողջ ուշադրությունը, սակայն անգամ և հատկապես այս դժվար իրավիճակներում մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել մեր ազգային օրակարգի և անվտանգության հարցերը, ինչպիսին է Արցախյան հիմնախնդիրը:
Հիշում եք, որ իր վերջին ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Լավրովի աղմկահարույց հայտարարությունների մասին հարցին, անհաջող և անփառունակ կերպով փորձեց պաշտպանվել ԱՄՆ պետդեպարտամենտի մի պաշտոնյայի գնահատականների հետևում: Փաշինյանն ասել էր, որ այդ մեկնաբանություններն անելիս (խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին ռուսական առաջարկների մասին է, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում մեկնաբանության մասին է) պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում։
Փաշինյանի այդ պատասխանը շատ քննադատվեց նախևառաջ այն պատճառով, որ նա մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մեջ հղում է կատարում Ռուսաստանի գեոպոլիտիկ մրցակցի տեսակետի վրա: Եվ երկրորդը, որ փաշինյանական մատուցման մեջ ԱՄՆ Պետդեպի ներկյացուցչի խոսքերի էությունը աղավաղված է և անգամ օգտագործման դեպքում չի կարող պաշտպանել Փաշինյանին Ռուսաստանի նախարարի հայտարարությանը շիտակ անդրադառնալու պատասխանատվությունից;
Եվ ահա երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով նույն հարցին, բառացի ասաց այն, ինչ Նիկոլ Փաշինյանին ասում էին մենք: Համոզվելու համար, թե ինչպես հերթական անգամ բացահայտվեց փաշինյանական վտանգավոր մանիպուլյացիան, այն էլ՝ ազգային օրակարգի և անվտանգության կարևորագույն խնդիր հանդիսացող հարցով, դիտեք ներկայացված տեսանյութը:
Հ.Գ. Կորոնավիրուսը թոքաբորբ է առաջացնում է, բայց ոչ՝ հիշողության կորուստ: Առողջ եղեք»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...