«Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։
«Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ», - հաղորդում են Մայր Աթոռից:
Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասել է.
«Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաեւ համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Մենք՝ որպես հոգեւոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները եւ տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության եւ փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետեւ արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձեւերով եւ թշնամանքի հրահրմամբ»։
Նորին Սրբությունը խոսել է նաեւ համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։
«Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ եւ այլուր այցելելիս խստորեն հետեւեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարեւոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին», - ասել է Վեհափառ Հայրապետը։





















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...