Գույքահարկը տնտեսության զարգացման տեսակետից չի դիտարկվում նշանակալի գործոն. Ջանջուղազյան
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը բավականին ցածր է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:
Աղազարյանը նկատեց, որ գույքահարկի փոփոխությունների նախագծով առաջարկվում է հողատարածքների գույքահարկի տարեկան դրույքաչափը 1 տոկոսից դարձնել 0.25 տոկոս: «Որքանո՞վ է այդ մոտեցումը համահունչ այն տեսակետի հետ, որ հարկային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսության զարգացացմանը»,-հետաքրքրվեց նա:
Նախարարն արձագանքեց. «Գույքահարկը ըստ էության տնտեսության զարգացման տեսակետից չի դիտարկվում նշանակալի գործոն: Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, բավականին ցածր է: Ըստ էության, այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը»:
Անդրադառնալով հարցին թե պե՞տք է գնալ այն ճանապարհով, որ արտադրական նշանակության գույքի համար այլ մոտեցում կիրառվի, քան ոչ արտադրական նշանակության գույքի՝ Ջանջուղազյանն ասաց, որ քննարկել են այդ մոտեցումը մինչև նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելը: «Եվ եկել ենք այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ որպես գործիք կիրառել: Մենք ուզում ենք բարձր արտադրողական տնտեսություն ունենալ մեր երկրում, ինչը միշտ չէ, որ նշանակում է, թե ինչքան մեծ է տարածքը, այնքան արտադրողական է այն: Եկանք այն եզրակացության, որ գնանք հետևյալ մոտեցմամբ՝ գույքն է հարկման օբյեկտը, և էական չէ տնտեսավարումը լա՞վ է կազմակերպվում, թե՞ ոչ»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ դա արդեն իր լուծումը կգտնի մյուս հարաբերություններում:
Նախարարը նաև հիշեցրեց, որ առաջարկված նախագիծը գյուղատնտեսական նշանակության հողերին չի վերաբերում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց