Կրակոցներ Արարատում. 40-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել
Ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ հունիսի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արարատ գյուղի վարչական տարածքում կառուցվող եկեղեցում շինարարական աշխատանք կատարող հինգ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներ են արձակել: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և Վեդիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ համագյուղացիների ուղղությամբ կրակոցները արձակել է 40-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում Արարատ գյուղի մի բնակիչ Արարատի բաժանմունք է ներկայացրել ապօրինի զենքը, որից կրակոցներ էին արձակվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին, ժամը 10.00-ին, մարմնական վնասվածքներով Արարատ գյուղից ոստիկանության Արարատի բաժանմունք բերման է ենթարկվել 40-ամյա կասկածյալը և հայտնել, որ վնասվածքները ստացել է վերոհիշյալ համագյուղացիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
40-ամյա տղամարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին և ձերբակալվել:
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել ձերբակալվածի տանը: Հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտներ և դատարկ պահունակներ. տանտիրուհին հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն:
Նախաքննությունը շարունակվում է:




















Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր Կամեն...
Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործ...
«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտ...
Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Ան...