Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար
Հասարակություն

ՄԱԿ-ը մեկնարկում է նոր սոցիալ-տնտեսական նախաձեռնություն՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ից առավել տուժած բնակչությանը աջակցելու համար

Երևան, 9-ը հունիսի, 2020 թ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը 1 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ «Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամից* (“Recover Better Fund”)՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի անմիջական և կարճաժամկետ սոցիալ-տնտեսական հետևանքները լուծելու համար՝ օգտագործելով առկա բազմոլորտային արձագանքը:

Հայաստանի համատեղ ծրագիրը, որը կրում է «ՔՈՎԻԴ-19-ը և կայունությունը Հայաստանում. խոցելի մարդկանց և համայնքների վրա սոցիալ-տնտեսական ազդեցության մեղմացումը» անվանումը, մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի յոթ գործակալությունների՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից: ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարության ներքո՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին՝ հատկապես արձագանքելով Հայաստանում առավել խոցելի բնակչության կարիքներին, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին, միայնակ մայրերին, մեծահասակներին, ընտանեկան բռնություն վերապրած անձանց, առաջնագծի աշխատողներին, տեղահանված մարդկանց և աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև՝ համավարակից տուժած փոքր բիզնեսներին:

Նախաձեռնության մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ ՔՈՎԻԴ-19-ի արձագանքի շուրջ Հայաստանում ՄԱԿ-ի թիմի և ՀՀ Կառավարության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մի շարք նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման ժամանակ:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը ջանք չի խնայել՝ մշակելու արդյունավետ համագործակցություն, որը կօգնի ամրապնդել Հայաստանի կառավարության կարողությունները և ուղղակիորեն կարձագանքի ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության հանդեպ առավել խոցելի խմբերի և համայնքների խնդիրներին՝ համոզվելով, որ ոչ ոք չի անտեսվել», – քննարկման ժամանակ ասաց Շոմբի Շարփը:

«Կառավարության անունից շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ին` այս դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար, ինչպես նաև բարձր եմ գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծված կառուցողական համագործակցությունը: Բոլորիս նպատակը մեկն է` արդյունավետ կերպով պայքարել համավարակի դեմ և հնարավորինս մեղմել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները», -ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի համատեղ ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝ 1) իրավունքների և փաստերի վրա հիմնված սոցիալական պաշտպանության տրամադրումը, մասնավորապես՝ կանխիկ գումարի փոխանցման և առաջնային ծառայությունների տեսքով, ինչը հնարավորություն կտա բարելավելու բարդ իրավիճակում գտնվող խմբերի կարգավիճակը և նվազագույնի հասցնելու նրանց խոցելիությունը ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական ազդեցությունների հանդեպ, և 2) բարդ իրավիճակում գտնվող խմբերի և միկրո, փոքր ու միջին չափի ձեռնարկությունների (ՓՄՁ) աշխատատեղերի և ձեռնարկատիրական ջանքերի աջակցումը և խթանումը, այդ թվում՝ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը բարելավման, ինչպես նաև՝ թվային նորարարությունների միջոցով:

«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամի աջակցությունը հնարավոր է դարձել Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Դանիայի կառավարությունների առաջին ներդրումների շնորհիվ, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ստեղծել ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման հիմնադրամ: Բոլոր անհատները և կազմակերպությունները, որ ցանկանում են աջակցել այս ծրագրին, կարող են հանգանակել հատուկ կայքի միջոցով, իրենց նվիրատվությունը հատկացնելով Հայաստանին, կամ կապ հաստատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի գրասենյակի հետ՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

*«Վերականգնվել ավելի ուժեղ» հիմնադրամը ՄԱԿ-ի միջգերատեսչական ֆինանսավորման մեխանիզմ է, որը գործարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից 2020 թվականի ապրիլին՝ աջակցելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին՝ հաղթահարելու ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով ծագած առողջապահական և զարգացման ճգնաժամը: Հիմնադրամը կառավարվում է Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (ԲԳՆՀ) կողմից և աջակցում է տնտեսական ծանր վիճակի և սոցիալական խաթարման հանդեպ առավել խոցելի խմբերին (ԲԳՆՀ-ի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղմամբ՝ http://mptf.undp.org):