«Հրապարակ». Որոշել են արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։ Այս շաբաթ, երբ ասում էին, որ պարտադիր պետք է ներկա լինենք Ծառուկյանին դատախազին տալու քվեարկությանը, զգուշացնում էին, որ եկող շաբաթ եւս պետք է ներկա լինենք ՍԴ-ի խնդրի քվեարկությանը` մի մարդու պես»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Ի դեպ, ՍԴ-ին առնչվող փաթեթում մեկը մյուսից առանցքային հարցեր են, սակայն ամենաէականը ՍԴ կազմի մասին ընդունվելիք որոշումները չեն, այլ ՍԴ-ն շրջանցելու նորմը։ Իշխանությունները ցանկանում են կրկին, ինչպես հանրաքվեի օրենքը, ընդունված օրինագծերը չուղարկել ՍԴ, ինչը սահմանադրական նորմ է, այդ առնչությամբ եւս ցանկանում են օրենքի նախագիծ ընդունել: Սակայն կրկին բախվում են «բայց»-ի՝ այդ նախագիծը եւս պետք է ուղարկվի ՍԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Մեր աշխատակիցները. Իշխան Պետրոսյան. տեսանյութ
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան