Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն եմ ունեցել. Հրայր Թովմասյան
«Այն Սահմանադրությունը, որի գրմանը ես մասնակցել եմ, որը գործում է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ Ես արձանագրում եմ, որ Սահմանադրական դատարանը այդպիսի նախագիծ չի քննարկել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններին, ըստ որի՝ դադարեցվելու է նաև Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը։
Իշխանությունների այն պնդումներին, թե ՍԴ-ն չի կարող իր վերաբերյալ որոշումները քննել, դրա համար նախագիծը ՍԴ չի ուղարկվել, Թովմասյանը պատասխանեց, որ գործող Սահմանադրությունում գրված չէ, որ եթե փոփոխությունները վերաբերվելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության։
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի չենթարկվել»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ որպես իրավաբան՝ երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն է ունեցել։
«Հրայր Թովամսյանի համար նոր իշխանություն, նախկին իշխանություն․․․ իրենց ասածները Հրայր Թովմասանի համար հարյուրերորդական են։ Հրայր Թովմասյանը բազմիցս ասել ա՝ գլուխը կախ գալիս է իր աշխատանքն անում է, գնում է»,- հավելեց նա։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան