Էրդողանը հրահանգել է Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող կառույց ստեղծել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի հերթական նիստի ժամանակ հրահանգել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող անկախ կառույց ստեղծել։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի կողմից նման կառույց ստեղծելու միտքն առաջացել է մի քանի ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ հայտնվելուց եւ ամերիկյան դատարաններում հայերի կողմից Թուրքիայի դեմ դատական հայցեր բացվելուց հետո։ Սակայն կորոնավիրուսի տարածումը ստիպել էր թուրքական իշխանություններին հետաձգել այս կառույցի ստեղծումը։
Հայոց ցեղասպանության հերքմամբ կառույց ստեղծելու գաղափարը առաջ է քաշել Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի Ջեմիլ Չիչեքը եւ նա այս թեմայով Թուրքիայի նախագահի խորհդական Սեյիթ Սերթչելիքի հետ բրիֆինգ են տվել։ Բանախոսները շեշտել են, որ Թուրքիայում չկա կոնկրետ կառույց, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ եւ ռազմավարության մշակմամբ։ Նշվել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում մի շարք նախարարություններ են մասնակցում, սակայն միասնական քաղաքականություն չի մշակվել։
Ներկայացվել է նաեւ նույն թեմայով 5 համալսարանների պատրաստած զեկույցը։
Թուրքիայի նախագահն ընդունել է մասնակիցների առաջարկները եւ հրահանգել ստեղծել անկախ կառույց, որը կզբաղվի հենց Հայոց ցեղասպանության հերքման աշխատանքներով։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան