Ջավախքցի դիմորդների բաց նամակին արձագանքել է Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը
Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին
Հարգելի ջավախահայեր, Ջավախքի դիմորդներ
Մամուլից տեղեկացանք Ձեր Բաց նամակի մասին, որտեղ Դուք մտահոգություն եք հայտնում առ այն, որ հայ-վրացական սահմանի ներկայումս փակ լինելու հանգամանքն ի չիք է դարձնում ձեր ցանկությունն ուսանելու Մայր Հայրենիքում, ուստի հայտարարում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ․ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում ստեղծված են բոլոր հնարավորություններն արտերկում գտնվող մեր հայրենակիցների նշված իրավունքի իրացումն ապահովելու համար։
Ներկայումս համալսարանում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը։
Դիմումների ընդունման ժամկետներն են՝
- հունիսի 20-օգոստոսի 15, 2020 թ. (առկա)
- հուլիսի 01- սեպտեմբերի 28, 2020 թ. (հեռակա)
Առցանց դիմումների գործիքակազմը.
- Դիմորդի անձնական կաբինետ՝ https://filialabi.rea.ru/
- էլ.փոստով՝ [email protected]
- փոստով՝ 0038, ՀՀ, Երևան, Արզումանյան -5/2
Թեժ գիծ՝ +374 91 38 10 47 (Viber, WhatsApp), +374 91 38 03 45 (Viber, WhatsApp)
Հեռ.՝ +374 10 38 10 47, +374 10 38 03 45
Ուրախ կլինենք միասին դիմավորելու սեպտեմբերի 1-ը։
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ
Երևանի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողով
Աղբյուրը՝ Yerkir.am





















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)