Գույքահարկի բարձրացումը ներդրումների եւ տնտեսության անկման կհանգեցնի. «Լուսավոր Հայաստան»
ՀՀ կառավարությունն առաջարկում է վերացնել չհարկվող շեմերը բնակարանների եւ սեփական տների համար. մինչեւ 10 միլիոն դրամ արժեք ունեցող բնակարանների եւ մինչեւ 7 միլիոն դրամ արժեք ունեցող բնակելի տների համար պետք է սահմանվի 0.05 տոկոս հարկ: Այս մասին հունիսի 24-ին տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Դա, ըստ փոխնախարարի, կօգնի վերանայել սեփականության իրավունքը եւ ամրացնել հարկային մշակույթը վճարների առումով:
Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար իշխանությունները նախատեսում են նոր համակարգինանցնել առաջիկա չորս տարվա ընթացքում:
Մասնավորապես, 2021 թվականին քաղաքացիները ստիպված կլինեն վճարել նոր հարկի ընդհանուր գումարի 25 տոկոսը, որը հաշվարկվում է նոր գների եւ անշարժ գույքի գների հիման վրա: Ընդ որում, 2022 թվականին Հայաստանի բնակիչները ստիպված կլինեն վճարել ընդհանուր հարկային նշաձողի 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը: Հարկային նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի մինչեւ 2024 թվականը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր հերթին մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ նոր գույքահարկի սահմանումը բնակչության հարկային բեռի ավելացման, գների կտրուկ անկման եւ շինարարության ոլորտի անկման կհանգեցնի, ինչն իր հերթին տնտեսական անկման, ներդրումների, շինանյութերի վաճառքի կրճատման կբերի եւ այլն:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»