Աբրահամ Մանուկյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Կարեն Ֆարխոյանին
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջոնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն ֆարխոյանին:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը հայտնեց, որ Մանուկյանի պաշտպանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել Կարեն Ֆարխոյանին, քանի որ այս գործի, այսպես ասած` մայր գործով դատավոր Կարեն ֆարխոյանի եղբայրը` Ջոն Ֆարխոյանը, մեղադրյալ է:
«Կարեն Ֆարխոյանի եղբայրը մինչ օրս նույն գործով մեղադրյալ է, գործը գտնվում է ԱԱԾ վարույթում, հետևաբար ինքն այս գործով չի կարող կաշկանդված չլինել, քանի որ սա շարքային գործ չէ: ԱԱԾ-ի միջնորդությունը մերժելը ցավոտ է լինելու ԱԱԾ-ի համար և, բնականաբար, դատավորը չի կարող չմտածել, որ այն կանդրադառնա իր եղբոր նկատմամբ բացասական վերաբերմունքով՝ ԱԱԾ-ի կողմից, քանի որ նույնացվելու է իր անձը եղբոր հետ: Հետևաբար, ողջամիտ կասկած է առաջանում, որ արդարադատության շահի տեսանկյունից ճիշտ չէ, որ ինքն այս գործով իրականացնի արդարադատություն կամ կալանավորման հարց քննարկի, մարդու ազատության սահմանափակման հետ կապված հարց լուծի: Մենք այս փաստարկներով հայտնել ենք ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն, բայց իր վերաբերմունքից ակնհայտ է` դատավորն ԱԱԾ-ի ցանկությամբ է ուզում գործն առաջ տանի, ինչն անթույլատրելի և անտրամաբանական է»,- ասաց փաստաբանը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան