Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան Դուք առաջին հերթին պետք է փոխեք Փաշինյանին. Սամվել Կարապետյան Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 մլն հայերի հայրենիքը․ Սամվել Կարապետյան Մեր Եկեղեցին կզբաղեցնի այն տեղը, որին արժանի է. Սամվել Կարապետյան ԵՄ գագաթնաժողով, վիզաներ, խոստումներ․ Մակրոնի դերը Արցախն ու Հայաստանը պաշտպանելու գործում Հայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»Շարժում 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
ԱՄՆ-ը դեռևս բանակցություններ է վարում Իրանի հետ. ՈւիթքոֆՆույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանՀրդեհ՝ Դրոյի փողոցում․ այրվել են տների տանիքներԻմ բարեկամ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԲաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասինԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ ԿարապետյանԱլիևի հետ կքննարկեմ Բաքվում պահվող հայերի հարցը. Մակրոն«ՀայաՔվեն» Շենգավիթում էՉի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանԵս քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ ՔոչարյանՄիլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը. Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Բարձր անվտանգությամբ նոր կենսաչափական անձնագրեր․ ՆԳ նախարարը Նիդեռլանդների Թագավորությունում էրԻսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱնկարայումՖոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Արտուշ Գրիգորյանի արդյունքըԱրցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ ՇարմազանովԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է վարչապետը, մարդկանց մի մասի մոտ վարակի վտանգավորության աստիճանը սկսում է չընկալվել պատշաճ մակարդակով. Երվանդ Բոզոյան

Ինչո՞ւ կորոնավարակի տարածումը Հայաստանում մասշտաբային եղավ և ի՞նչ հետևանքներ կունենա այն մեր երկրի վրա: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինտիտուտի կայքում հրապարակված իր հոդվածում խոսել է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Երկուշաբթի, 29 Հունիսի, 2020

Այսօրվա կորոնավարակի տարածման ցուցանիշները Հայաստանում ապշեցնում են իրենց ծավալներով:

Դատե՛ք ինքներդ, հունիսի վերջին 1 մլն մարդու հաշվարկով վարակի տարածման ցուցանիշներով Հայաստանը գերազանցել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին:

Այսպես, հունիսի 28–ի դրությամբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 8317: Մինչդեռ, օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը 232 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 35 անգամ: Ադրբեջանի ցուցանիշը 1620 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 5 անգամ: Մեր մյուս հարևան Թուրքիայի ցուցանիշը 2323 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3,5 անգամ: Իրանի ցուցանիշը 2651 է, այսինքն՝ մեզնից քիչ է ավելի քան 3 անգամ, Ռուսաստանի ցուցանիշը 4347 է, այսինքն՝ մեզնից քիչ է համարյա երկու անգամ:

Մենք առաջ ենք բոլոր նախկին կոմունիստական երկրներից՝ ներառյալ Բելառուսը, որի ցուցանիշը 6506 է, այսինքն՝ մեզնից բարվոք է մոտ 30 տոկոսով: Նշենք, որ այդ երկիրն այն եզակիներից է, որ հրաժարվեց փակել իր տնտեսությունը: Այդ շարքից էր նաև Շվեդիան, որի ցուցանիշը 6450 է, այսինքն՝ նույնիսկ այդ երկրի վարակի տարածման ցուցանիշը մեզնից պակաս է 44 տոկոսով:

Այն, որ մենք վաղուց առաջ ենք անցել Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից, նույնպես այսօրվա կայացած փաստերից է: Իսկ վերջերս մենք անցանք նույնիսկ ԱՄՆ-ից, որտեղ տիրում է իսկական հումանիտար աղետ:

Այսպիսով, վարակի տարածման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհի երկրների շարքում 11-րդ տեղը: Իսկ եթե նշենք, որ թեստավորումների քանակի ցուցանիշով մենք զբաղեցնում ենք ընդամենը 62-րդ տեղը, ապա կարող ենք կռահել, թե իրականում ինչ հումանիտար աղետի մեջ է գտնվում այսօր Հայաստանը:

Թե որն է այս ամենի պատճառը, շատ է խոսվել և դրան կրկին անդրադառնալն անիմաստ զբաղմունք է:

Սակայն, մեկ գործոնի արժե անդրադառնալ հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց, որ Հայաստանը հայտնվեց այսպիսի վիճակում:

Մեկ մարդու համակարգի հետևանքները

Ինչպես հայտնի է, վարակի տարածման գործոններից են ակտիվ շփումներ ունեցող մարդը և մեծ մարդկային կուտակումները: Վերջին գործոնը կապված է հարսանիքների, թաղումների և այլ նմանատիպ միջոցառումների հետ: Իսկ այդ երևույթները սերտորեն կապված են ազգային ավանդույթների հետ: Ի դեպ, այս գործոնն առկա է նաև այլ ժողովուրդների մոտ, և դա սպեցիֆիկ հայկական ֆենոմեն չէ:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տվել, որ վարակի դեմ քարոզը էֆեկտիվ է եղել, երբ այդ քարոզի մեջ ակտիվորեն ներգրավվել են հասարակական բոլոր կառույցները: Եկեղեցին, տարատեսակ հանրային կառույցները, քաղաքական ուժերը, մտավորականությունը, մշակույթի և նույնիսկ շոուբիզնեսի ներկայացուցիչները: Ընդորում այս շարքում, սովորաբար, երկրի ղեկավարի կողմից քարոզը պետք է կրի ավելի շատ ֆոնային բնույթ: Քանզի հայտնի է, որ շարքային մարդու ենթագիտակցության մեջ ավելի վստահելի է ոչ քաղաքական գործիչների քարոզը․ երկրի ղեկավարի և մյուս քաղաքական գործիչների խոսքը հանրության մի մասի համար վստահելի է, իսկ մյուս մասի համար՝ ոչ: Իսկ քանի որ վարակը քաղաքական հայացքներ չի ճանաչում, բնականաբար, եթե նույնիսկ հանրության փոքր մասը վարակին լուրջ չվերաբերվի, այն միևնույն է տարածվելու է հանրության բոլոր անդամների վրա: Այդ իսկ պատճառով, հանրային բոլոր տիպի կառույցների միաժանակյա քարոզն է, որ դեր է խաղացել մարդկանց վարվելակերպի փոփոխման վրա:

Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում: Վարակի դեմ քարոզով հիմնականում զբաղված էին վարչապետն ու առողջապահության նախարարը: Բնականաբար, նրանց ազդեցությունը կարող էր էֆեկտիվ լինել հանրության մի մասի համար: Մինչդեռ մյուս մասի համար այն ենթագիտակցորեն չէր կարող ազդել և նույնիսկ կարող էր հակառակ էֆեկտն ունենալ: Ասվածի վառ օրինակն այն էր, որ այդ քարոզը չէր ազդել նույնիսկ մեր երկրի ՊՆ գլխավոր շտաբի պետի վրա և նա հարսանիք էր արել: Էլ ուր մնաց, որ փաշինյանենց քարոզն ազդեր շարքային քաղաքացիների, այն էլ այն քաղաքացիների վրա, որոնց համար իշխանության ներկայացուցիչների խոսքը վստահելի չէ:

Սակայն, այսօրվա Հայաստանում, որտեղ երկրի գրեթե բոլոր ինստիտուտների տեղը խոսում է անձամբ վարչապետը՝ որպես բժիշկ, որպես վարչարար, որպես մտավորական, որպես հոգևորական և այլն, նշանակում է, որ մարդկանց առնվազն մի մասի մոտ գոնե ենթագիտակցորեն վարակի վտանգավորության աստիճանը պատշաճ մակարդակով սկսում է չընկալվել: Մարդկանց մի մասն այս ամենը սկսում է ընկալել որպես վատ բեմադրված թատրոն, մյուսներն անկեղծորեն սկսում են կասկածել, որ այստեղ գործում է բիզնես շահագրգռգվածությունը և այդպես շարունակ:

Այս պայմաններում, իհարկե, ոչ մի վարչարարական մեթոդ չի կարող աշխատել, քանզի ոչ մի վարչարար մարդու մոտ վստահություն չի կարող առաջացնել:

Այս ամենի արդյունքը կլինի այն, որ Հայաստանում վարակի տարածումն այլևս հնարավոր չի լինի կանխել կամ գոնե թուլացնել: Իսկ դա նշանակում է, որ մեր երկիրը հատկապես աշնանը՝ սկսած նոյեմբերից, կարող է հայտնվել այնպիսի հումանիտար աղետի մեջ, որի նախադեպը կարող է չլինել աշխարհում:

Գրեթե բոլոր երկրներում կարողացել են քիչ թե շատ վերահսկելի դարձնել վարակի տարածումը, ու այդ շարքում Հայաստանի բացառությունը կլինի ոչ միայն աղետը, այլև իսկական խայտառակությունը մեր ժողովրդի համար:

Այս ամենի սոցիալական, տնտեսական և քաղաքական հետևանքները մենք արդեն կտեսնենք հենց այդ ժամանակ, երբ մարդկանց համար պարզ կդառնա, որ այս ամենի մեջ սուբյեկտիվ գործոնը չափազանց մեծ դեր է խաղացել Հայաստանում, քանզի ազգային համանման ավանդույթներ ունեն բոլոր ժողովուրդները, բայց այնպես չի ստացվում, որ բոլորի մեջ ամենացածր գիտակցություն ունեցողը հայերն են:

Իսկ թե այդ սոցիալական, տնտեսական և քաղաքական ցնցումներն ինչ հետևանքներ կարող են թողնել երկրի անվտանգության վրա, դա էլ իր հերթին բոլորովին այլ ուսումնասիրման թեմա է»: