«Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երեւանի մշակույթի պետական քոլեջ» եւ «Երեւանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ որոշումից հետո, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ նախարարությունը պետք է որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու այդ կառույցը: Ըստ մեր տեղեկությունների՝ «Երեւանի մշակույթի պետական քոլեջ»-ի ղեկավար Վրեժ Կիրակոսյան,ը վստահ լինելով, որ ինքն է ղեկավարելու կառույցը, հանկարծակի տեղեկացել է, որ նախարար Արայիկ Հարությունյանը երրորդ մարդ ունի այդ կառույցի ղեկավարի պաշտոնի համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը, որին էլ իր «դաբրոն» է տվել նաեւ նախարար Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ այդ առումով քոլեջի տնօրինությունը շատ վրդովված է, ու վերջիններս պատրաստվում են առաջիկայում ասուլիսի միջոցով իրենց դժգոհությունը հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Վրեժ Կիրակոսյանից, սակայն վերջինս հայտարարեց որ վատառողջ է եւ ասաց. «Ես քոլեջի հետ կապված առայժմ որեւիցե հայտարարություն անելու ցանկություն չունեմ»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»