Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի

Մեզ ի՞նչ կտա օտարերկրյա հեռարձակողի՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակման իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորելու վերաբերյալ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված նորմը։

Ենթադրելի է, որ միջպետական պայմանագրով կսահմանափակվի ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ազգային շահերին հակասող հնչյունը կամ պատկերը օտարերկրյա հեռարձակողի հաղորդումներում։ Եվ եթե օտարերկրյա հեռարձակողը խախտի պայմանագիրը, ապա դատարանի որոշմամբ կկասեցվի նրա հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Իսկ եթե պայմանագրում այսպիսի դրույթ չներառվի, ապա բան չի փոխվի, թղթաբանության ավելացումից բացի։ Հետևաբար՝ այս հարցում հարկ է հստակություն մտցնել մինչև օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունելը։

Նկատենք, որ օրենքի հեղինակներն ու պաշտպանները շատ զգայուն են արձագանքում, երբ խոսքը վերաբերում է ռուսական հեռարձակողի իրավունքի հնարավոր կասեցմանը։ Հունիսի 27-ին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է անդրադարձել թեմային, ընդգծել, որ հարգում է Հայաստանի որոշումը, ըմբռնումով է վերաբերում օրենսդրական փոփոխությանը, ինչպես նաև՝ թափանցիկ ակնարկով գերագնահատել իրենց պատկերացումները Հայաստանում ռուսերենի դերի և կարգավիճակի մասին։

Այստեղ պետք է պարզ բացատրել հայությանն ու միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, թե ի՞նչ խախտումների դեպքում օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական հեռարձակողի արտոնագիրը կկասեցվի։ Նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներով բազմիցս են հնչել հակահայկական արտահայտություններ, որոնք հասարակության կողմից արժանացել են համարժեք մեկնաբանությունների։ Այսպիսի դեպքերի կրկնության հնարավորությունը բացառելու համար, պետք է ամրացվի իրավական երաշխիքը, որ օտարերկրյա հեռարձակողը հակահայկական բովանդակության խոսք հնչեցելու դեպքում զրկվելու է հեռարձակման իրավունքից։ Իսկ եթե ռուսական հեռարձակողն այսուհետ ևս անարգել կարողանալու է ոտնահարել Օրենքն ու Ազգային շահը, ապա օրենքի և միջպետական պայմանագրի թուղթ-թանաքն ափսոս են։

Հիշեցնենք, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրներում (Եվրոպայում, Բալթյան երկրներում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և այլն) սահմանափակվել են նախկին զավթիչի էքսպանսիոն գործիքները, այդպիսով նվազեցվել են ռուսական քարոզչական միջամտություններն ընտրություններին և կրթական-մշակութային հարցերին: Այս առումով է ողջունելի ՀՀ իշխանությունների՝ օտարերկրյա հեռարձակողի իրավունքը օրենքով և միջպետական պայմանագրով կարգավորելու նախաձեռնությունը։ Հիշենք նաև, որ երբեմնի բախտակից երկրների մի մասը ռուսական տեղեկատվական ազդեցությունից ազատվելու ճանապարհին հակազդեցության են հանդիպել։ Այս փորձն աչքի առաջ ունենալով, անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ հնարավոր հակազդեցությունը շրջանցելու և այն կոտրելու կողմնակիցների միջև հասարակական բաժանումներ և թշնամական խրամատներ կառուցելուց, որը խիստ վտանգավոր է հասարակական համերաշխության տեսանկյունից։ Այնպես որ՝ պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հայերենի դիրքերի ամրացման և ու օտարերկրյա հեռարձակողի իրավունքը միջպետական պայմանագրով կարգավորման վերաբերյալ ազգային հետաքրքրությունները, գործընկեր պետությունների թյուրըմբռնումները բացառելու և հնարավոր հակազդեցության չեզոքացման հարցում հասարակական կոնսենսուս ապահովելու համար։

Թաթուլ Մկրտչյան, Պահպանողական կուսակցության քարտուղար