Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել է
Հասարակություն

ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի գործակալությունը ուշադությամբ կհետևի երիտասարդների կողմից դրանց օգտագործմանը և ընկերության համապատասխանությունը շուկայավարման սահմանափակումներին 

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության վարչությունը թույլատրեց ZYN նիկոտինային բարձիկների շուկայավարումը ծխախոտային արտադրանքի նախաշուկայական դիմումի (PMTA)՝ իրականացված ծավալուն գիտական ուսումնասիրությունից հետո։ Սա առաջին դեպքն է, որ գործակալությունը լիազորել է նիկոտինային բարձիկ կոչվող արտադրանքը, ինչն իրենից ներկայացնում է նիկոտին պարունակող մանրաթելերից պատրաստված փոքրիկ պարկ՝ նախատեսված մարդու լնդերի և շրթունքի միջև տեղադրելու համար։  

FDA-ը որոշում է կայացրել, որ շուկայավարման թույլտվություն ստացող կոնկրետ ապրանքները համապատասխանում են հանրային առողջության չափանիշներին, որը օրենքով պահանջվում է 2009 թվականի Ընտանիքում ծխելու կանխարգելման և ծխելու դեմ պայքարի կարգավորմամբ: Այս չափանիշը հաշվի է առնում արտադրանքի ռիսկերն ու օգուտները ամբողջ բնակչության համար: 

Ի թիվս մի քանի հիմնական նկատառումների՝ գործակալության գնահատականը ցույց է տվել, որ սիգարետի ու անծուխ արտադրանքների (ինչպիսիք են խոնավ սնուսը) մեծ մասի համեմատ վնասակար բաղադրիչների էականորեն ավելի ցածր քանակության պատճառով, թույլատրված արտադրանքը պարունակում է քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների ավելի ցածր ռիսկ։ Դիմում ներկայացնելիս նաև ապացույցներ է ներկայացվել հետազոտությունից, որը ցույց է տալիս, որ չափահասների մի զգալի մասը, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք, ամբողջությամբ անցել են նոր թույլատրված նիկոտինային բարձիկներին։ 

«Շուկայավարման թույլտվություններ ստանալու համար FDA-ը պետք է բավարար ապացույցներ ունենա, որ նոր արտադրանքի դեպքում բնակչության առողջության համար օգտակար հատկություններն ավելի շատ են, քան ռիսկերը», - ասում է, FDA-ի Ծխախոտային արտադրանքի կենտրոնի Գիտության գրասենյակի տնօրեն Մեթյու Ֆարելլին, բ.գ.թ.: «Տվյալ դեպքում տվյալները ցույց են տալիս, որ նիկոտինային բարձիկների այս արտադրանքը համապատասխանում է այդ նշագծին՝ օգուտ տալով չափահասներին, ովքեր օգտագործում են սիգարետ և/կամ անծուխ ծխախոտային արտադրանք և ամբողջությամբ անցնում են այդ ապրանքներին»։ 

Բացի այդ, FDA-ն պարզել է, որ դիմումը ցույց է տվել, որ այս նիկոտինային բարձիկները կարող են օգուտ տալ սիգարետ և/կամ այլ անծուխ արտադրատեսակներ օգտագործող չափահասներին, ինչը բավարար է արտադրանքի ռիսկերը գերազանցելու համար, ներառյալ՝ երիտասարդների կողմից դրանց օգտագործումը: Որպես իր գնահատման մաս՝ FDA-ը վերանայել է երիտասարդների կողմից արտադրանքի օգտագործման ռիսկի վերաբերյալ տվյալները և պարզել, որ երիտասարդների կողմից նիկոտինային բարձիկների օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ՝ չնայած վերջին տարիներին աճող վաճառքներին: Օրինակ՝ 2024թ․ Ծխախոտի վերաբերյալ ազգային երիտասարդական հարցման տվյալներով ԱՄՆ միջին և ավագ դպրոցի աշակերտների 1.8%-ը հայտնել է, որ ներկայումս օգտագործում է նիկոտինային բարձիկներ: 

«Վճռական նշանակություն ունի, որ արտադրողն այս արտադրատեսակները պատասխանատու կերպով առևտրայնացնի՝ կանխելու երիտասարդների կողմից դրանց օգտագործումը», նշում է Սննդամթերքի և դեղորայքի վերահսոկղության վարչության ղեկավար, մ․գ․թ․ Բրայան Քինգը։ «Չնայած տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների կողմից օգտագործման մակարդակը շարունակում է ցածր մնալ, FDA-ը շարունակում է շուկայի մշտադիտարկումն ու տրամադրված է դիմել գործնական քայլերի, եթե անհրաժեշտ լինի, հանրային առողջապահության բարեկեցության համար»։ 

FDA-ն ուշադիր հետևելու է այս ապրանքների շուկայավարմանը և օգտագործմանը: Երիտասարդների վրա այս ապրանքների գովազդի ազդեցությունը նվազեցնելու համար թույլտվությունները կիրառում են թվային, հեռուստատեսային և ռադիո ոլորտներում շուկայավարման խիստ սահմանափակումներ, ներառյալ միջոցներ՝ երաշխավորելու համար, որ գովազդն ուղղված է 21 տարեկան և ավելի չափահասներին և գովազդի միջոցով թիրախավորված լսարանին, որոնք վերահսկվում և չափվում են արտադրողի կողմից: Ընկերությունը նաև նշել է, որ իրենք մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել երիտասարդների հասանելիությունը սահմանափակելու, երիտասարդության համար արտադրանքի գրավչությունը նվազեցնելու և երիտասարդների վրա արտադրանքի պիտակավորման և գովազդի ազդեցությանը սահմանափակելու համար։ 

Այսօրվա գործողությունները FDA-ի կողմից ձեռնարկվածներից ամենավերջինն են՝ համոզվելու, որ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր նոր ծխախոտային արտադրանքները ենթարկվել են գիտականորեն հիմնավորված ուսումնասիրության և գործակալության կողմից ստացել են շուկայավարման թույլտվություններ: Մինչ օրս FDA-ն հայտեր է ստացել մոտ 27 միլիոն ապրանքների համար և որոշումներ է կայացրել այդ դիմումներից ավելի քան 26 միլիոնի վերաբերյալ: Սա ներառում է բերանի միջոցով օգտագործվող զանազան համերով այլ ծխախոտային արտադրատեսակների թույլտվությունը, ներառյալ նիկոտինային անանուխները և մաստակները 2021 թվականին և անանուխի համով անծուխ ծխախոտը 2015 թվականին: ԱՄՆ-ում շուկայավարելու ու վաճառվելու օրինական իրավունք ունեցող ծխախոտային արտադրանքի ցուցակին ծանոթանալու համար այցելեք FDA-ի Ծխախոտի արտադրանքի որոնման տվյալների բազա