ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց. ՄԻՊ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Այդ հարցով ես երեկ խոսել եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ, մենք քննարկել ենք մի շարք հարցեր, այդ թվում՝ այդ հարցը։ Այդ պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարն ինձ ասաց, որ իրենք բացել են գործ, նախաձեռնել են հատուկ գործընթաց և համապատասխան հարցմամբ դիմել են Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը։ Այսօր մենք հրապարակային աղյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել է, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել է, որ դեռ իրենք պաշտոնական հաստատում չունեն»,- ասաց Թաթոյանը՝ նշելով, որ կապի մեջ կլինի միջազգային գործընկերների հետ ՄԻՊ-ի իրավասության սահմաններում։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան