Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Ջուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար. Անդրանիկ Թեւանյան

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիեւի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում եւ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Փաշինյանի «խաղաղասիրության» արդյունքները

Իրենց «խաղաղության կուսակցության» անդամներ ներկայացնողները միայն գրգռում են թշնամու ախորժակը եւ բերում պատերազմ։ Սա քաղաքագիտական կանոն է Հայաստանի համար։ Եվ ոչ միայն Հայաստանի։

Հիտլերի հետ բանակցող Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը եւս «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչ էր եւ հանուն խաղաղության գնաց նվաստացուցիչ գործարքի, սակայն նույնիսկ այդ գնով չկարողացավ խաղաղեցնել Հիտլերին ու զերծ պահել Անգլիան պատերազմից։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուն պես դիրքավորվեց «խաղաղության կուսակցության» տիրույթում՝ պատերազմ հայտարարելով հայ ժողովրդի մի հատվածին։ Սկսվեց պառակտումը եւ պիտակավորումը՝ սեւեր, հակահեղափոխականներ, հիասթափվածներ, շնաբարո դուրսպրծուկներ եւ այլն։

Որքան գարշաբերան էր Փաշինյանը հայ ժողովրդի մի հատվածի, նույնքան նրբանկատ ու կոռեկտ էր թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ։ Ինքն ու Աննա Հակոբյանը զարմանալի ինտենսիվությամբ եւ հետեւողականությամբ խաղաղության, իսկ փաստացի՝ պարտվողականության քարոզ էին տանում Ալիեւի ռազմատենչ հռետորաբանության աճի ֆոնին։

Փաշինյանն այնքան էր ուզում սեփական կետից հարաբերվել Ալիեւի հետ, որ Դուշանբեում «ոտքի վրա» փաստացի չեղյալ հայտարարեց Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում եւ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասին։ Նա ինստիտուցիոնալ համաձայնությունները փոխարինեց «վերելակայինով»։

Ալիեւի հետ բանավոր պայմանավորվածություններն, իրոք, բերեցին շփման գծում լարվածության որոշակի թուլացման, սակայն ակնհայտ էր, որ դա ժամանակավոր է եւ հետագայում ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնալու։

«Վերելակում» կնքած «համաձայնությունը» Փաշինյանն օգտագործեց սեփական «ես»–ի քարոզի, իսկ Ալիեւը՝ արցախաադրբեջանական շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։

«Վերելակային» զրույցից հետո Փաշինյանը սկսեց նախապատրաստել հայ ժողովրդին խաղաղության, իսկ Ալիեւը՝ պատերազմի։ Մեր բոլոր զգուշացումներն այն մասին, որ ասիմետրիկ այս գործընթացներն ի վերջո հանգեցնելու են բախումների, ուշադրության չարժանացան ՀՀ ղեկավարության կողմից ու համապատասխան հետեւություններ չարվեցին։

Եթե այս ամենին գումարանք նաեւ վարչապետի քաղաքականությունը ՀԱՊԿ–ում մեր դիրքերը թուլացնելու եւ հայ–ռուսական հարաբերությունները փսորելու ուղղությամբ, ապա պատկերն ամբողջական կդառնա։ Եվ բնական է, որ դրանից հետո Ադրբեջանը պետք է կրակեր։ Եվ կրակեց։ Ճիշտ է, մեր բանակն արժանի հակահարված տվեց, բայց այս խմորը դեռ շատ ջուր է տանելու։

Տապալելով բանակցային գործընթացը (բանակցությունների տապալումը ներկայացվում էր որպես դրական երեւույթ ու «թավշյա» իշխանության գերհանճարեղ քաղաքականության վկայություն) եւ արտաքին քաղաքական կոպիտ սխալներ թույլ տալով՝ Փաշինյանը ստեղծել է բոլոր նախադրյալները Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Բանակցային գործընթացի տապալումն Ադրբեջանում ուժեղացրեց «պատերազմի կուսակցության» դիրքերը, որի առաջին արդյունքը եղավ Մամեդյարովի պաշտոնանկությունը։ Դա նշանակում է, որ մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը, կամ էլ՝ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը։

 

Իրական խաղաղություն Հայաստանին կարող է ապահովել միայն, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը»: