Հայաստանը վերացրել է պետական գնումներում ԵԱՏՄ երկրների բիզնեսի մասնակցությանը խանգարող խոչընդոտը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշման կատարման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Հայաստանի Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն իսկապես վերացվել է:
Ավելի վաղ Բելառուսի Հանրապետությունը դիմել է Հանձնաժողով նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ:
Այդ հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծում Միության այլ երկրների ձեռնարկատերերի համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործունեության վարչությունն ուսումնասիրել է հանգամանքները, որից հետո Կոլեգիան որոշում է կայացրել տեղեկացնելու Հայաստանի Հանրապետությանը խոչընդոտի առկայության մասին:
Ինչպես նշել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետությունը՝ օպերատիվ կերպով վերացրել է խոչընդոտը՝ ստեղծելով պետական գնումների նկատմամբ հավասար հասանելիություն ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:
«2020 թվականի սկզբից Միության երկրները վերացրել են ներքին շուկայում առկա 9 խոչընդոտ, ինչը խոսում է այն մասին, որ անդամ երկրները ձգտում են ապահովել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների՝ ելնելով չորս ազատությունների սկզբունքից՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի շարժ», - հայտնել է Գեղամ Վարդանյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց