Դատավորներ Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանը կզրկվեն ազատությունից. ԱԱԾ միջնորդությունը ԲԴԽ-ն բավարարեց
Երեկ` հուլիսի 17-ին, Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ԼՈՒՐԵՐ.com-ը դեռևս մի քանի օր առաջ հայտնել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում, սակայն երկար ժամանակ պաշտոնական աղբյուրները ոչ դատավորների անուններն էին հայտնում, ոչ էլ գործի այլ մանրամասներ:
Ըստ լուրերի, գործը կապված է Գևորգ Նարինյանի վարույթում քննվող Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված սնանկության գործի հետ, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ ինչ-որ մեկի գույքը խլելու հետ։ Ըստ լուրերի՝ խուզարկություններ են կատարվել սնանկության 3 և վարչական դատարանի 1 դատավորի աշխատասենյակում, որոնք հարցաքննվել են հենց իրենց աշխատասենյակներում։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան