Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
Հանկարծ չգնամ Էրեբունի շրջայցի, ու հայտնվի մի նոր բնակիչ, որ նոր բնակարան ուզի. Ավինյանը՝ Արցախի փողոցի շենքերի մասինՊակիստանի hարձակումների հետևանքով Աֆղանստանում զnhվել է 36 մարդԿասեցվել է «Արարատյան» կաթնամթերքի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԻրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենաԱրտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ ԱմստերդամՀորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. BloombergԱդրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումըՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումԵրևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԿիևյան կամրջում ահռելի ծավալի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց ունեցանք, էլի գումար չենք տալու. ԱվինյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում
Հասարակություն

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում. մեր անելիքը. Անդրանիկ Թեւանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տիրով իրադրությանն ու մեր անելիքներին։ Ըստ նրա՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում։ Գրառումը՝ ստորեւ․

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում. մեր անելիքը

Տավուշի սահմանագծում քիչ են կրակում, սակայն ամեն ինչ այնքան փխրուն է, որ ցանկացած պահի կարող է կրակ բռնկվել։ Հատկապես որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ մեր բանակից շոկային հարված ստանալուց հետո ռեւանշի են ձգտում։

1. Մտահոգիչն այս պայմաններում մեր պետական կառավարման համակարգի ոչ համարժեք պահվածքն է։ Տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ թողնված է բանակի վրա։

Չկա խորհրդարանի համապատասխան դիրքորոշում։ Մինչդեռ ճիշտ կլիներ, որ իշխող ուժը նախաձեռներ ԱԺ բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարություն, որի բովանդակությունը եւ մեսիջը մեր հանրությանը պետք է լիներ «Թեեւ մենք ներքին կյանքում տարաձայնություններ ունենք, սակայն արտաքին ագրեսիայի դեպքում գործում ենք միասնաբար»։ Բացի հայտարարությունից՝ Փաշինյանը պետք է դադարեցներ ներքին հետապնդումներն ընդդիմախոսների նկատմամբ։

Այս ամենի փոխարեն մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է իր սխալ գիծն եւ գործում պետության շահերից կտրված։

2. Մեր տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերն անվտանգության խորհրդի նիստեր են անում, ինտենսիվորեն շփվում միմյանց հետ եւ ամրապնդում սեփական դիրքերը՝ «գույքագրելով» դաշնակիցներին։ Մեզ մոտ չկա նման աշխատանք, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ունենք մեկ մարդու իշխանություն։ Այդ մեկ մարդն իրենով է փոխարինել պետական ինստիտուտները եւ բախտներս բերել է, որ նրա ձեռքը բանակին դեռ չի հասել։

3. Թուրքիան ու Ադրբեջանն օպերատիվ կապի մեջ են։ Թուրքիան չի թաքցնում, որ պատրաստ է ռազմական միջամտության եւ կանգնած է իր դաշնակից Ադրբեջանի կողքին։ Իսկ ահա իրավիճակի սրմանը հաջորդող ժամանակահատվածում առնվազն հրապարակային շփում ՀՀ եւ ՌԴ ղեկավարների միջեւ չի եղել։ Եվ դա այն դեպքում, երբ մենք ՀԱՊԿ անդամ ենք ու Գյումրիում ռուսական ռազմաբազա կա։ Պատճառները պետք է Հայաստանում փնտրել։

4.Բախումների սկզբնական ժամանակահատվածում Կրեմլն ակտիվ դիտորդի դեր էր ստանձնել։ Ռուսական լրատվամիջոցները գրեթե չէին նկատում հայ–ադրբեջանական շփման գծում հնչող կրակոցները, արկերի պայթյունները։

Ռուսաստանի ակտիվ չեզոքությունը խախտվեց եւ թեքվեց Հայաստանի կողմը հիմնականում Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման արդյունքում։ Ռուսների արձագանքը չուշացավ։

Օրերս Թուրքիան ԱԹՍ բարձրացրեց հայ–թուրքական սահմանի մոտակայքում։ Ի պատասխան սրա ՀՀ–ում ռուսական ռազմաբազայից ուղղաթիռներ բարձրացան օդ։ Հետո հերթը հասավ ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքներին։ Մեր կողմից՝ «Սու-30СМ», թուրքական կողմից՝ F16:

5. Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն այնքան ակնհայտ է, որ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է հայ–ադրբեջանական լարվածությունը։ ՌԴ նախագահը հրամայել է հարավ–արեւմտյան սահմանների զորամասերի չնախատեսված ստուգայց իրականացնել՝ նպատակ ունենալով գնահատել զորքերի կողմից անվտանգության ապահովման ունակության մակարդակը (զորավարժություններին մասնակցելու են նաեւ հայկական զինված ուժերը)։ Բացի այդ՝ ՌԴ–ում անցկացվելու է նաեւ «Կովկաս 2020» զորավարժությունը։

6.Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի արանքում սեպ չխրվի։

Մտահոգիչն այն է, որ անգամ այս լարված պայմաններում ՀՀ իշխանությունները խրախուսում են կամ առնվազն չեն կանխում մեզանում հակառուսական տրամադրությունների քարոզը, ՀԱՊԿ–ի դեմ հարձակումները, չեն արգելափակում Հայաստանում բացահայտորեն գործող թուրքական 5–րդ շարասյան գործունեությունը եւ չեն սաստում կեղծ խաղաղասերներին։

Թուրքիան ու Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էին փչացնել հայ–ռուսական հարաբերությունները եւ դա վերջին շրջանում նրանց մեծապես հաջողվել է (խորքային պատճառների մասին այս պահին չեմ ուզում խոսել)։

. . .

Մենք հիմա շատ վտանգավոր գոտում ենք հայտնվել։

Ճիշտ է, մեր սպաներն ու զինվորներն իրենց կյանքի եւ առողջության գնով հերոսաբար շտկում են քաղաքական իշխանության սխալները, բայց բանակին չի կարելի մենակ թողնել այս լուրջ մարտահրավերի առաջ։

Բանակը հուսալի թիկունքի կարիք ունի՝ բանիմաց կառավարության, համախմբված հասարակության եւ մեր դաշնակից Ռուսաստանի հետ վստահելի, սերտ հարաբերությունների տեսքով։

Փաշինյանն այժմ ընտրության առաջ է՝ վերանայել 2018–ից որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվել կառավարման «միտինգային» ոճից, կամ էլ մնալ մենակ՝ մենակ թողնելով պետությանն ու ժողովրդին արտաքին վտանգի դեմ։

Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմի պայմաններում ՀՀ ղեկավարությունը շարունակեց պառակտիչ գործունեությունը, իրականացրեց ապաշնորհ քաղաքականություն եւ մենք պարտվեցինք՝ տալով զոհեր եւ չափազանց մեծ քանակի վարակվածներ, ապա տեսանելի թշնամու դեմ կռվի պայմաններում նմանատիպ պառակտվածությունը եւ ապաշնորհությունը շատ ծանր ու անդառնալի գին կարող է ունենալ։

Հարձակման պատրաստվող թշնամու դեմ միայն միասնականությամբ, խելքով, պրոֆեսիոնալիզմով եւ նվիրումով է հնարավոր հաղթանակ տանել։ Իսկ մենք դատապարտված ենք հաղթանակի։ Այլ տարբերակ չկա։