Դագաղում գրպաններ չկան. Ինչ ունես հոգումդ, դրանով էլ պառկելու ես…
Այսօր ներկայացնում ենք ռուս ռոք–երաժիշտ, դերասան, բանաստեղծ Պյոտր Մամոնովի ցիտատները կյանքի մասին։
Սերը զգացմունք չէ, դա առաքելություն է։ Դա բարության քանակություն է, որը մենք անում ենք, առանց պատասխան ակնկալելու։ Երբ դու հենց այնպես ես անում։
Ահա մետրոյում տատիկ ես տեսնում, զիջիր նրան տեղդ։ Պետք չէ նրա նկատմամբ զգացմունքներ տածել, անել է պետք, անել։

Պետք է մարդուն իր արժանիքներից և վաստակից ավել գովաբանել և ընդունել, այդ ժամանակ նա էլ կձգտի բարձրանալ այն մակարդակին,որը դու նրա համար սահմանել ես։
Եթե դու հատակում ես հայտնվել, ապա դա իրականում լավ դիրք է. դու այլև տեղ չունես գնալու բացի վերև բարձրանալուց։

Ձեզ մի հարց տվեք. «Ինչու՞ եմ ես ապրում»։ Հենց այդպես, հարցրեք։ Կարծում եմ, որ եթե ոչ ոքի լավ չի եղել այն բանից որ ես այսօրն ապրել եմ, ուրեմն այն զուր է անցել։
Պետք է մենք բոլորս, և առաջին հերթին ես ինքս, սովորենք «ոչ» ասել ինքներս մեզ։
Սովորեք տանուլ տալ և չզղջալ դրա համար։

Առանց սիրո մարդ ողջ–ողջ մահանում է. կենդանի դիակ։ Քայլում է, անում է իր գործերը, իր պարտքն է կատարում, բայց շնչահեղձ է լինում։
Եթե մենք ստորություն ենք տեսնում, նշանակում է այն մեր մեջ է։ Նմանը նմանին է միանում։ Մի դատապարտեք մարդկանց, ինքներդ ձեզ նայեք։
«Գողական» օրենքներն ասում են. դագաղում գրպաններ չկան։ Ինչ ունես հոգումդ, դրանով էլ պառկելու ես։ Մարդկային կյանքը կարծես ճառագայթ լինի։ Մարդը սկիզբ ունի ու չունի վերջ։ Հասկանում ես,




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը