Ծանր դեպրեսիայով կինն իրեն հավ է զգացել
Բելգիայում 54-ամյա կնոջը գտել են տան մոտի այգում, երբ նա կռթկռթում էր եւ հավի նման շարժվում: Պարզվել է, որ նրա մոտ հոգեկան խանգարում կար՝ կապված դեպրեսիայի հետ, եւ նա մտածում էր, որ հավ է դարձել:
Պացիենտը, ում անունը չի հրապարակվում, նախկինում երբեք թմրանյութեր կամ ալկոհոլ չի չարաշահել: Նա ամուսնացած էր, մինչեւ տեղի ունեցածը դեղատանը կայուն աշխատանք է ունեցել:
Մի օր եղբայրը կնոջը գտել տան մոտի այգում, երբ նա ուռեցնում էր այտերը եւ ծուղրուղու կանչում: Նա նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ պացիենտը բժիշկներին ասել է, որ ինքը հավ է, եւ նկարագրել է ոտքերի նոր զգացողությունները:
Այս նոպայից կարճ ժամանակ անց, երբ նա ուշքի է եկել, ընտանիքը նրան պատմել է տեղի ունեցածի մասին: Պարզվել է, որ պացիենտը ոչ մի բան չի հիշել այն մասին, որ իրեն հավ է համարել, եւ ազգականների պատմածը նրան չափազանց շփոթեցրել է:
Ավելի ուշ պարզվել է, որ կինը դեպրեսիայով է տառապել ընտանիքի անդամներից մեկի մահվան պատճառով: Նա կարողացել է աշխատավայր վերադառնալ նոպայից հետո միայն մեկ տարի անց:
KU Leuven-ից հետազոտողների խոսքով՝ զոանտրոպիայի շատ դեպքեր, երբ մարդն իրեն կենդանի է համարել, իրականում չեն գրանցվում: Նրանք նշում եմ, որ այսպիսի վիճակում պացիենտները դժվարանում են նկարագրել իրենց մտքերը: 1850-2012 թվականներն ընկած ժամանակահատվածի բժշկական եւ պատմական գրականության մեջ գրանցված է հիվանդության 56 օրինակ: Պացիենտներն իրենց անվանել են տարբեր կենդանիներ եւ միջատներ՝ շներից մինչեւ մեղուներ: Գիտնականների խոսքով․․․




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան