Հայտարարություն. «Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը, ելնլով սահմանում ստեղծված լարված իրավիճակից` հանդես է գալիս նախաձեռնությամբ
Սիրեի հայրենակիցներ
Դիմում ենք ձեզ` վստահ լինելով, որ դուք ականջալուր կլինեք մեր կոչին
Համավարակի դեմ պայքարի դժվարությունների պատճառով, ներքին որոշ հակասությունների պատճառով մեր Երկիրը հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել ուժերը, լինել զուսպ և միասնական: Դրությունը շատ ավելի բարդացել է Ադրբեջանի ապիկար կառավարության հրահրած սադրանքներով: Փոխանակ սեփական ժողովրդի մասին մտածելու` սեփական անճարակությունը սքողելու նպատակով սկսել է հարձակումները մեր սահմանային տարածքների վրա թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Նույնիսկ հրադադարի հայտարարման պայմաններում նրանք շարունակում են կրակահերթերը անսպասելի և իրենց ցեղատեսակին համահունչ: Այդ հրոսակի հարձակումները կանխվել է, կանխվում է և կկանխվի հայ քաջարի զինվորների անձնազոհության և բարձր պատրաստակամության շնորհիվ: Սակայն մենք, լինելով խաղասեր ու արարող ազգ, միշտ անակնկալ հարձակումնր ենք ստանում Ադրբեջանից, հենց այն ժամանակ, երբ թվում է, որ սահմանում անդորր է, ու ոչինչ չի սպառնում մեր հայրենքի խաղաղությանը: Ցավոք, այս անգամ Թուրքիան ևս տարածաշրջանային անկայություն հրահրելու գործընթացում է` բացահայտ աջակցություն հայտնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ավանդական հակահայկական տրամաբանությամբ` վարձու վայրի, մահապարտ անձանցով համալրելով ազերիների զինվորականների քանակը: Մեր երկիրը ավելի ամուր կլինի իր ամուր թիկունքով, մեր բոլորի աջակցությունը իրոք անհրաժեշտ է այս դժվարին պահին: Ուստի, «Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակը, կոչ է անում բոլոր նրանց, ում հոգիներում վառվում է հայրենասիրության ջահը, համախմբվելև անհրաժեշտ պահին իբրև կամավոր կանգնել մեր որդիների, եղբայրների կողքին` պատրաստ կյանքի ու մահվան պայքարի: Քանզի մենք արժանավոր ժառանգներն ենք մեր հայրենասեր նախնիների` Հայկի, Վարդան Մամիկոնյանի, Սասունցի Դավթի, Անդրանի Զորավարի: Ի վերջո մենք պարտավորված ենք Արցախյան պատերազմում զոհված բազմաթիվ հայ զավակների հիշատակի առջև:
«Հայի Ուժ» համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակի հավաքին որպես կամավոր, օրհասկան պահին հայրենքի սահմաներում պաշտպանություն իրականացնող հայոց բանակին աջակցելու նպատակով կամավորական խմբավորմանը գրանցվելու համար կարող եք գրել [email protected] Էլեկտրոնային հասցեին, https://www.facebook.com/profile.php?id=100048142928333 ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել և գրանցվել +37477161742 Whats App հեռախոսահամարին:
ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող անձինք կարող են նվիրատվություն կատարել
4080281094000025149 հաշվեհամարին:
Մեր պայքարն արդար է, մենք կանգնած ենք մեր հզոր բանակի կողքին....




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան