Երևանում քրոջը գլխատած տղամարդը ձերբակալվել է. նոր մանրամասներ
2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ պետը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ծառայություն կատարելու ժամանակ՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում նկատել են մի քաղաքացու, ում ձեռքին պոլիէթիլենային տոպրակ է եղել: Երբ պարզաբանումներ կատարելու համար մոտեցել են նշված քաղաքացուն, պարզվել է, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վերոնշյալ քաղաքացու ինքնությունը, որը Տավուշի մարզի բնակիչ է՝ ծնված 1962թ.։ Պարզվել է, որ 58-ամյա տղամարդը գլխատել է քրոջը՝ Երեւան քաղաքի 67-ամյա բնակչուհուն՝ վերջինիս տանը:
Դեպքի վայրի զննությամբ նշված տանը հայտնաբերվել է 67-ամյա կնոջ գլխատված դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով:
Տավուշի մարզի 58-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան