«Չէ՜, դու անկուշտ ու անհագուրդ ես, ցավոք, քանզի փակել ես սիրտդ ու ականջներդ…». Արմինկայի գրառումը
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է. երազում է արթնանալ մի առավոտ ու բոլոր լուրերում կարդալ, լսել ու տեսնել մի բան միայն՝ աշխարհում կատարյալ խաղաղություն է։
«Մա՜րդ արարած, արդյո՞ք չի գա մի օր, երբ դու բավարաված կլինես… Հող, նավթ, փող, զենք, իշխանություն… Դեռ ինչքա՞ն պիտի խլես ու սպանես, քանդես ու ավիրես էն ամենը, ինչ քեզ նվեր է տրվել արարմանդ առաջին իսկ օրից:

Չէ՜, դու անկուշտ ու անհագուրդ ես, ցավոք, քանզի փակել ես սիրտդ ու ականջներդ: Չես ուզում լսել Արարչիդ խոսքը, չես սիրում ու չես հավատում Նրան…ու չես էլ գիտակցում, որ արդեն վաղուց քեզ վրա բերել ես Նրա բարկությունը…
Երազում եմ արթնանալ մի առավոտ, ու բոլոր լուրերում կարդալ, լսել ու տեսնել մի բան միայն. աշխարհում կատարյալ խաղաղություն է: Չկա պատերազմ, չկա հիվանդություն, չկա չարիք»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Արմինկան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Չե՜մ հավատու՜՜՜մ, առաջին աշխատանքային օրս՝ 6-ամսյա ընդմիջումից հետո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...