ԲՀԿ առաջնորդը կանգնած է ոչ միայն հայաստանաբնակ մեր հայրենակիցների, այլև համայն հայության կողքին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի կարող անմասն մնալ և օգնության ձեռք չմեկնել հայազգին պատուհասած ցանկացած աղետի ու դժվարությունների ժամանակ: Այս օրերին, երբ աշխարհը ցնցվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, Նա հայտարարել է, որ պատրաստ է գործի դնել իր բոլոր ջանքերը սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքներից մեկին՝ լիբանանահայերին և բեյրութահայերին այս տագնապալի շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար:
Կուսակցության առաջնորդը նաև հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայերի մահվան կապակցությամբ: Ծառուկյանը նշել է նաև, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար:
Նա ընդգծել է, որ պատրաստ է գործի դնել իր բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ է հատկացրել Բեյրութի պայթյունից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն աջակցելու համար։ Այս քայլը ևս մեկ ապացույց է, որ ԲՀԿ առաջնորդը կանգնած է ոչ միայն հայաստանաբնակ մեր հայրենակիցների, այլև համայն հայության կողքին:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան