Քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:06-ին, Մովսես Խորենացու փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, նկատելով մի քաղաքացու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակով, մոտեցել են նրան և պարզել, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 58-ամյա տղամարդը, շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ տանը և լինելով նրա խնամքի ներքո, 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, գաղտնի մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով և չի նկատել եղբոր մոտենալը, նշված խառնիչի լարով սկսել է խեղդել քրոջը և գցել հատակին: Տեսնելով որ վերջինս դեռևս շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, 58-ամյա տղամարդը հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը և որպես դանակ օգտագործելով՝ սկսել է կոկորդի հատվածից կտրել քրոջ գլուխը՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով նրան:
Այնուհետև գլխատելով քրոջ մարմինը՝ թողել է այն նույն վայրում, իսկ կտրված գլուխը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերցրել քրոջ առանձնատան սեփականության վկայականն ու այլ փաստաթղթեր և հեռացել է տանից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը