Երկրի վրա համաշխարհային ջրհեղեղ են կանխատեսել.միայն տեսեք թե երբ ...
Եթե մարդկությունը չնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ եւ վերահսկողության տակ չառնի գլոբալ տաքացումը, ինչը ավելի ու ավելի է սպառնում մոլորակին, ապա այս դարի վերջին Երկիրը կհայտնվի մշտական աղետալի ջրհեղեղների իշխանության ներքո: Խնդիրը, որի մասին նախազգուշացնում են գիտնականները, մասշտաբով համեմատելի է համաշխարհային ջրհեղեղի հետ, հայտնում է Planet-Today-ը:
Այսօր մոտավորապես 600 միլիոն մարդ է ապրում ծովի մակարդակից 10 մետրից ցածր բարձրության վրա գտնվող վայրերում: Նույնիսկ աննշան ջրհեղեղները լուրջ վնաս կհասցնեն այդ տարածքներին, եւ ապագայում, քանի որ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը գլոբալ տաքացման հետեւանքով կբարձրանա, խնդիրը կդառնա ավելի ու ավելի շոշափելի:
Ավստրալիայի գիտնականներն ասում են, որ իրավիճակի ամենավատ զարգացման դեպքում, որը մոդելավորվել է նոր ուսումնասիրության մեջ, մինչեւ այս դարի վերջը ջրհեղեղի գոտում կհայտնվի գրեթե 300 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության ավելի քան չորս տոկոսը: Հեղեղումների հետեւանքով հնարավոր տնտեսական վնասը կկազմի 14 տրիլիոն դոլար: «Նույնիսկ եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակը դանդաղ բարձրանա, մենք կտեսնենք ավելի հաճախակի եւ ավերիչ բարձր մակընթացություններ եւ փոթորիկներ: Մինչեւ 2100 թվականը Երկրին սպասում է իսկական համաշխարհային ջրհեղեղ, եթե չկարողանանք վերահսկողության տակ առնել կլիմայական փոփոխությունները»,- ասում են Մելբուռնի համալսարանի ներկայացուցիչները:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...