Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը․ Ռ․ Հակոբյան
Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Պատկերացրեցի՞ք... Ե՞վ... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Ես պատկերացրեցի... Փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ «քշել այս տականք իջևանցիքին», ինչի իրականացման արդյունքում կունենայինք տասը զոհ և մոտ 300 վիրավոր... Այնուհետև, վարպետորեն «կանհայտանար» դեպքի վայրից՝ փողոցում թողնելով սպանելու և սպանվելու պատրաստ իր իսկ կողմից ագրեսիայով սնուցած խառնամբոխին... Այնուհետև... Կարծում եմ հասկացաք՝ ինչպես մարտի 1-ին։ Իսկ վերջում էլ զոհվածների հարազատներին 30 միլիոն դրամով «կսփոփեր», որ դատարանում գոռային՝ Նի-կո՛լ, մարդասպան, Նի-կո՛լ, մարդասպան...
Բայց, անկեղծ ասած, լավ է, որ ընդդիմադիր դաշտում այսօր չկա այդ տեսակը, որը, նույնիսկ պետության անվտանգությունը վտանգելով և որևէ սրբության առաջ կանգ չառնելով, կձգտեր թավշյա քայլարածների հետ ամեն գնով զավթել իշխանությունը։ Իսկապես, պետք է քոքից կտրել այդ տեսակի գոյությունը քաղաքական դաշտում», գրել է Ռուբեն Հակոբյանը, նշել նաեւ, թե ուզում է հավատալ, որ այդ տեսակի փոխարեն իշխանափոխությունը, «ինչն օրվա հրամայականն է, կիրականացնեն պրոֆեսիոնալների՝ հաստատ ո՛չ չտես (իշխանատենչի ամենավտանգավոր տեսակը), ո՛չ գրանտասեր ու պարգևավճարային համախումբը», ինչի ծնունդն ինքն այսօր տեսնում է։
Առավել մանրամասն՝Այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...