Հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հանգստանում են Հայաստանում։ Հայտնիների հագստից մանրամասներ ենք իմանում նրանց սոցիալական կայքերում արված հրապարակումներից: Հայկական շոու բիզնեսի անբաժան ընկերուհիներ, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանն իրենց կարճատև հանգիստն անցկացրել են Սևանա լճում։Առավել մանրամասն՝Այստեղ
Նրանց են միացել նաև հայտնի երգահան Ավետ Բարսեղյանը , սիրված երգիչներ Միհրան Ծառուկյանն ու կինը՝ Արփինե Գաբրիելյանը։ Համատեղ լուսանկարը Սոֆի Մխեյանը հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Թրջված ու սթրեսահան եղած վերադարձանք ափ, ֆանտաստիկ օր էր»,-լուսանկարին կից գրել է երգչուհին։
Հաճելի հանգստից Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել նաև Նազենի Հովհաննիսյանը։
«Թրջված և երջանիկ»,- գրել է դերասանուհին։
Ճանաչված ու սիրված հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը խոստովանում է, որ կորոնավիրուսն իրեն օգնել է ավելի շատ բացահայտել Հայաստանը։ Նա իր հանգիստն է վայելում Լոռիում։
«Ուզում եմ ասել «շնորհակալություն» կորանային, որի շնորհիվ իմացա, որ մեր երկիրը շատ ծիտ ա, լիքը հավես տեղեր կան Հայաստանում, պետք է ուսումնասիրել ու ընդհանրապես` սիրել Հայաստանը»,- գրել է նա:
Նշենք, որ նույնիսկ հանգստի ժամանակ Արուսը չի դադարում հետևորդներին ժպիտ պարգևել։ Նա տեսանյութ է հրապարակել դաշտում արածող կովերի հետ՝ նշելով, որ շատ էր ուզում նրանց հետ նկարվել։
Ճանաչված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն էլ որոշել է հանգիստը վայելել Ստեփանավանում։ Իր ծննդյան նախօրեին դերասանն իրեն հատուկ խարիզմայով լուսանկար է հրապարակել ու հումորային գրառում կատարել։
«Թթվածինը զարգել է գլխուս»,- կատակել է դերասանը։
Շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը, շոումեն, հումորիստ Վահե Զիրոյանը և դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որոնք բոլորովին վերջերս հաստատեցին, որ միասին են, հասցրել են լավ հանգստանալ Հայաստանի տեսարժան վայրերում։
Նրանք գեղեցիկ լուսանկարներ են հրապարակել Լոռու մարզում գտնվող Քոբայրի, Հոռոմայրի վանքերից, Դեբեդ գետից, Հերհերի ջրվեժից։
Ճանաչված դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանն էլ այս տարի հասցրել է հանգստանալ Դիլիջանում, Ջերմուկում, իսկ այս պահին էլ Կիրովականում է, ինչպես ասում են՝ գործը համատեղում է հանգստի հետ։
«Հայաստանում հանգստանալու «պլյուսները» շատ-շատ են, կարելի է ասել «մինուս» գոյություն չունի։Մեր տեսարժան վայրերը հիասքանչ են, ունենք նաև սպասարկման բարձր որակ։ Միայն մի թերություն կա, որ բավականին թանկ է և սովորական ապրող մարդկանց համար Հայաստանում հանգստի կազմակերպումը հասանելի չէ։ Կուզեի, որ գները մի փոքր վերանայեին»,- ասաց դերասանը։
Ռաֆայելը, իրեն հատուկ հումորով, Instagram-ի իր էջում հանգստից լուսանկար է հրապարակել։ Կադրում դերասանը ձախ ձեռքում պահել է պաշտպանիչ դիմակն ու գրել՝ մոտս է, բայց մաքուր օդին չեմ դնում։
Նշենք, որ Հայաստանում կան նաև ճանաչված դեմքեր, որոնք հնարավորինս փակ են պահում իրենց անձնական կյանքի մանրամասները և հազվադեպ են սոցցանցային տիրույթում ակտիվություն ցուցաբերում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի ու վայելքի մասին պատմող լուսանկարներ:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը