Ucom-ը հորդորում է զգոն լինել և խուսափել խարդախություններից
Սիրելի՛ բաժանորդներ,
Հաշվի առնելով երրորդ անձանց կողմից տարատեսակ կայքէջերի միջոցով իբր «անսահմանափակ ինտերնետով» SIM-քարտերի վաճառքի դեպքերը, հորդորում ենք զգոն լինել և խուսափել խարդախությանը մասնակցելուց։
Պաշտոնապես հայտնում ենք, որ Ucom ընկերությունն իր շարժական կապի ծառայությունների ցանկում չունի որևէ տարբերակ, որը հնարավոր է լիարժեք կերպով անվանել «անսահմանափակ», ընդ որում առանց արագության սահմանափակման։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ շարժական կապի ծառայությունների որակի բարելավման նկատառումներից ելնելով՝ այս պահին Ucom ընկերությունը ոչ միայն օպտիմալացնում է շարժական ցանցի աշխատանքը և ամբողջապես վերանայում է առանձին չարաշահումների և խարդախության համար հիմք հանդիսացող սակագնային պլանները, այլև չի կարող պատասխանատվություն կրել այն ծառայությունների համար, որոնք ներառված չեն ընկերության ծառայությունների ցանկում։ Անկեղծ ու պարզ լինենք․ առանձին բաժանորդներ գերբեռնում են ցանցը՝ հասցնելով շարժական ինտերնետի օգտագործված ծավալը տերաբայթերի, ինչն ուղղակիորեն անդրադառնում է հարյուր հազարավոր այլ բաժանորդների փորձառության վրա և ենթակա է վերանայման։
Հիշեցնենք նաև, որ Ucom ընկերության որևէ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդային պայմանագիր կնքել անմիջապես Ucom-ի վաճառքի և սպասարկման սրահներից որևէ մեկում՝ խուսափելով մեծ գումարի դիմաց երրորդ անձանցից գոյություն չունեցող ծառայությունը ձեռք բերելու և խաբված լինելու հեռանկարից։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան