Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երիտասարդությունը մեր հասարակության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք միասնաբար Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:
Սիրելի երիտասարդներ, դու՛ք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում: Իսկ ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին, աջակցել ու սատարել մեր հայրենիքն առավել բարգավաճ դարձնելուն միտված ձեր բոլոր նախաձեռնություններին ու նպատակներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գեղեցիկ այս տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, կյանքի բոլոր բնագավառներում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան