Միջադեպ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել է Քոչարյանին, նրա ընտանիքին (տեսանյութ)
Միջադեպ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել է Քոչարյանին, նրա ընտանիքին (տեսանյութ) 11/08/2020 Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի բնակիչ Արիգ Տիգրանյանը գնացել է ՀՀ երկրոդ նախագահի տան դիմաց եւ սկսել հայհոյանքներ հնչեցնել, սպառնալիքներ տալ վերջինիս ընտանիքի հասցեին, բարձրաձայն գոռալ եւ մեծ աղմուկ բարձրացնել: Արդյունքում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ախատակիցները, բերման ենթարկել Արիգ Տիգրանյանին եւ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Արիգ Տիգրանյանին ոստիկանության բաժին տանելուց հետո նրանից բացատրություն են վերցրել եւ ստորագրությամբ ազատ արձակել: Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին , որ օգոստոսի 9-ին ժամը 22:40-ի սահմաններում հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին , որ ժամը 21:15-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27 հասցեում ՀՀ քաղաքացին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոհայնքներ է հնչեցնում : Դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվում:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...