Բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում. Սրբուհի Գալյան
«Այսօր մենք զբաղված ենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելով, և առաջին հերթին, պետք է ստեղծենք նախաքննական մարմին, որն իրականացնելու է կոռուպցիոն բնույթի գործերի քննությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարան, որը վերջնարդյունքում կքննի այդ հանցագործությունները»,- այսօր մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ ավելացնելով, որ համապատասխան օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է:
Առավել մանրամասն`Այստեղ
Նրա խոսքերով՝ հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթով նախատեսվում է Հայաստանում ստեղծել առաջին ատյանի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորով: Նրանցից 5-ը քննելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբեյալ գործեր: Իսկ մյուս 20-ը զբաղվելու է կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությամբ: Նախատեսվում է նաև ստեղծել վերադաս ատյան՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որը վերանայելու է առաջին ատյանի կողմից կայացրած դատական ակտերը:
Փոխնախարարն ավելացրեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև հաստիքային միավորներ ավելացել վճռաբեկ դատարանում:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...