Վաճառել է 500 հազար դրամով. մեկ տարեկան երեխայի առուվաճառքի դեպք է բացահայտվել
Առավել մանրամասն՝ԱյստեղՈստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն մասին, որ իր որդուն 500.000 ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին, սակայն վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300.000 ՀՀ դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում, կարճ ժամանակահատվածում ձեռանարկված օպերատիվ անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500.000 դրամի դիմաց նրանց վաճառելու շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել են Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գնորդը ճանաչել է երեխայի հայրությունը և վերցրել են վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։ Օրեր անց գնորդ ամուսիները հարազարտների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500.000 ՀՀ դրամից վճարել են 200.000 ՀՀ դրամ գումար, ձեռք բերել գումարի մնացած մասը՝ 300.000 դրամը, հետագայում տալու պայմանավորվածություն և վերցնելով երեխային՝ տարել իրենց հետ: Հետագայում՝ 11.06.2020թ. և 31.07.2020թ., նրանք մնացած գումարից վճարել են ևս 50.000-ական դրամ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության Մասիսի բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան