Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի նոր առարկա
Հանրակրթության նոր չափորոշիչներով դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն կներդրվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։ Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա»,- հայտնում են գերատեսչությունից։
«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս հիմնական գիտակարգային գաղափար՝ հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը, թվային գործիքներն ու համագործակցությունը, համակարգչային սարքեր և համակարգեր, հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն: «Առարկայի վերջնարդյունքներով աշակերտից ակնկալվում է ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիա»-ում. այսինքն՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու իմացական կարողությունների զարգացում և ամրապնդում: Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված և մատուցվում են համաձայնեցված հաջորդականությամբ:
Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։ Շատ քիչ քանակով թեմաներ են համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին»,- նշում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։ Ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է որևէ թեմայի շրջանակում կիրառվող ծրագրային ապահովումն ու լուծումների ճկունությունը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցչին ընտրել, թե նա որ ծրագրային ապահովմամբ է ցանկանում դասավանդել տվյալ թեման։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան