Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ
Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ
Հասարակություն

Արսեն Թորոսյանի հրամանը՝ վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում ծառայությունների մատուցման հետ կապված

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 4-ին հրաման է ստորագրել, որով սահմանվում են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցո կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում կիրառվող N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները։

Առավել մանրամասն՝Այստեղ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն Կանոնները սահմանում են կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջներ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանը վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ծառայությունների կազմակերպման ընթացքում:

2. Սույն Կանոնները նախատեսված են բոլոր վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, այդ թվում՝ վերակառուցվող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) համար:

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

3. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ղեկավարի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով ապահովում է՝
1) ախտահանումների, աշխատողների ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման վարումը՝ համաձայն սույն հավելվածի Ձև 1- ի և Ձև 2-ի, 2) սույն հավելվածի Ձև 3-ով սահմանված իրազեկման թերթիկի մասին իրազեկումը՝ տեսանելի վայրում փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցով:

 

3.ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

4. Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների տնօրենը աշխատողներին ապահովում է դիմակով, ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակը առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից, ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի, ինչպես նաև անձեռոցիկներով:

5. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ, ջուր և օճառ), չորացման համար:

6. Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ, որն ապահովվում է կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրով, ինչպես նաև ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն

Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

7. Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ 70- 90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։

8. Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում ապահովվում է աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13- Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

9. Սրահն օդափոխոխվում է յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:

10. Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացնում են բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

11. Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացնում են օգտագործված գործիքների ախտահանում՝ ախտահանիչներով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

12. Մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունում իրականացնում են օգտագործված սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք:

4. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

13. Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափում են օրական նվազագույնը երկու անգամ (հեռահար կամ անհատական օգտագործման ջերմաչափով, այդ թվում՝ աշխատողների անձնական ջերմաչափով)՝ մեկը՝ աշխատողի աշխատանքի ներկայանալու ժամանակ, մյուսը՝ աշխատանքային օրվա ավարտին՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի:

14. Աշխատողների աշխատատեղերի միջև պահպանվում է առնվազն 1,5 մետր հեռավորություն:

15. Աշխատողները հաճախակի, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդից հետո լվանում են ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրում են 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13- Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի:

16. Աշխատողները խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, իսկ շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն։

5. ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՄԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

17. Հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ են նախատեսվում:

18. Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում:

19. COVID-19-ին բնորոշ ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուները չեն սպասարկվում: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարություն՝ 8003 հեռախոսահամարով:

20. Բացի աշխատողից և հաճախորդից այլ անձինք մուտք չեն գործում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների տարածք:

21. Սրահում մարդկանց կուտակումներ և հերթեր չեն լինում:

22. Աշխատողները կրում են դիմակ, որը պետք է փակի քիթը և բերանը:

23. Դիմակը հանելուց հետո անմիջապես այն նետվում է «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ ոտնակային կառավարմամբ կափարիչով աղբարկղի մեջ, որից հետո ձեռքերը լվանում են օճառով և ջրով կամ մշակում 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի: