«Արթուր Մեսչյանի ձախողման պատճառը կառավարությունն է»
«Ես չեմ կարծում, որ էդ երկու տարվա մեջ Մեսչյանը ինչ-որ մի բան փոխել է ասպարեզում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Ըստ ճարտարապետի՝ այն մի շարք ծրագրերը, որոնք Մեսչյանը մտադիր էր կյանքի կոչել, ձախողվել են ոչ նրա պատճառով. «Այդ ծրագրերի չիրականացվելը միայն Մեսչյանի գործունեության հետ կապված չէր, և իր կամքի խնդիրը չէր միայն, դա համակարգի խնդիրն էր, քանի որ համակարգը չի փոխվել. միայն Մեսչյանով հարց չի լուծվի: Մեսչյանը կլինի, թե ես կլինեմ, որպես բողոքարկող կողմ, չեմ կարողանա լուծել էդ հարցերը, քանի դեռ կառավարման համակարգը իր իներցիայի սովորույթները պահել է, այսինքն՝ օրենքի գերկայություն չկա»,- ընդգծեց Սաշուր Քալաշյանը:
Նա այն կարծիքին է, որ Արթուր Մեսչյանը իրեն լսող չունի. «Ինքը արդեն մամլիչի տակ է, և իր ծրագրերի վերաբերյալ անձնական և օրենսդրական կարծիք հայտնելը արդեն իմաստ չունի, որովհետև Մեսչյանը իրեն լսող չունի»,- եզրափակեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Հիշեցնենք նաև, որ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, իր խոստմանը համաձայան, 2 տարի անց քաղաքապետին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան