«Վեկտոր»-ը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը
Նովոսիբիրսկի վիրուսոլոգիայի և բիոտեխնոլոգիաների պետական գիտական «Վեկտոր» կենտրոնը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ փուլը:
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ այսօր անցկացվում են կլինիկական հետազոտություններ, և բոլոր հատուկ կերպով ընտրված կամավորների ինքնազգացողությունը լավ է: Պատվաստանյութ ներարկվածները ոչ մի կողմնակի ռեակցիա չունեն. նույնիսկ, սրսկման հատվածում կարմրություն չի դիտվում:
Փորձարկումների երկրորդ փուլին մասնակցում է 86 կամավոր:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին «Վեկտոր» կենտրոնը Առողջապահության նախարարությունից իրավունք է ստացել կամավորներին պատվաստանյութի փորձարկումների ենթարկելու համար: «Վեկտոր»-ի ղեկավար Ռինատ Մակսյուտովը հայտնել է, որ պլանավորվել է պատվաստանյութն արտադրել նոյեմբերին:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Պատվաստանյութը կարող է քաղաքացիական շրջանառության մեջ մտնել 2021 թվականի հունվարի 1-ից: Պատվաստումը կամավորական բնույթ է կրելու:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...