Քաղաքացին մի ակնթարթ իջեցրել է դիմակը, քորել քիթը և տուգանվել 10 հազար դրամով
Այսպիսի մի դեպք ունենք: Այգու միջով միայնակ քայլելիս, քաղաքացին մի պահ իջեցրել է դիմակը՝ քիթը քորելու նպատակով և այդ ամենը տևել է մի քանի վայրկյան: Այդ ընթացքը նկատել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանը, մոտեցել քաղաքացուն, պահանջել անձնագիրը և առանց նրան տեղյակ պահելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել: Երբ քաղաքացին հարցրել է, թե ինչ է անում՝ ոստիկանը պատասխանել է, որ ընդամենը արձանագրություն է կազմում: Քաղաքացին բացատրել է, որ խիստ անհրաժեշտության դեպքում է դիմակը մի ակնթարթ իջեցրել, բայց այն չի փոխել ոստիկանի որոշումը: Քաղաքացին չի ստորագրել թղթի տակ և բողոքարկել է իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, սակայն վարույթ իրականացնող մարմինը մերժել է բողոքը և անփոփոխ թողել վարչական ակտը, իսկ եզրահանգման մեջ նաև գրել. «Դիմողի նշած այն հանգամանքը, որ վերջինս դիմակը իջեցրել է մի պահ քիթը քորելու համար, նախատեսված չէ որոշմամբ սահմանված բացառությունների շարքում»: Հարց՝ արդյո՞ք սա այն դեպքը չէ, երբ ոստիկանության որոշ ծառայողներ քաղաքացուն դիտարկում են որպես տուքանքի մատերիալ:
Առավել մանրամասն՝Այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...