Լու՞րջ ես ասում, Նիկոլ ջան․ Նորայր Նորիկյան
Ես էլ ուզում եմ, որ մեր ծնողները ստանան արժանապատիվ կենսաթոշակ, զինծառայողները, բժիշկներն ու ուսուցիչները՝ բարձր աշխատավարձ, բանվորներն ու գյուղում աշխատող հազարավոր հայրենակիցներն էլ կարողանան պարգևավճար ստանալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների մասին հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Նիկոլ Փաշինյանն այսօր տառացիորեն հայտարարել է հետևյալը. «Ինչո՞ւ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Այսօր այդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց՝ ճի՛շտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է եղել, և ճիշտ որոշում է: Մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև գործատուի պատիվն է, թե ինքն իր ծառային, աշխատողին ինչպես է պահում և վերաբերվում: ՀՀ ժողովուրդը պետք է ուրախանա, որ ՀՀ-ում գործում են նախարարներ, որոնք հարյուր հազար, երկու հարյուր հազար, երեք հարյուր հազար պարգևավճարի կարիքն ունեն: Առաջին անգամ է մեր պատմության մեջ, որ մեր երկրում գործում են նախարարներ և մարզպետներ, որոնք ունեն այդ պարգևավճարի կարիքը»:
Առավել մանրամասն՝Այստեղ
Գիտե՛ք, որևէ մեկը չի էլ կասկածում, որ մեր երկրում բոլոր հարցերը որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Բայց խնդիրը նրա որոշումը չէ՝ նախարարներին և մարզպետներին պարգևավճար տալու մասին: Կարևորն այստեղ այն է, որ մեր ժողովուրդը պետք է դրա համար ուրախանա: Թո՛ղ ուրախանա...
Բայց մի փոքրիկ բայց...
Ես էլ ուզում եմ, որ մեր ծնողները ստանան արժանապատիվ կենսաթոշակ, զինծառայողները, բժիշկներն ու ուսուցիչները՝ բարձր աշխատավարձ, բանվորներն ու գյուղում աշխատող հազարավոր հայրենակիցներն էլ կարողանան պարգևավճար ստանալ», գրել է Նորայր Նորիկյանը:
Իրավաբանը գրել է, որ ուզում է՝ հաշմանդամները որևէ սոցիալական խնդիր չունենան, մանկատներն ու ծերանոցները ապահովված լինեն բոլոր պայմաններով, և այլն, և այլն...
«Թե չէ ստացվում է, որ Հայաստանն այնպիսի բացառիկ երկիր է, որտեղ, ինչպես վարչապետն է ասում, «Ծառան» պետք է ավելի շատ վաստակի և ամեն ամիս պարգևատրվի, իսկ «Գործատուն» շարունակի չարքաշ կյանքը, բայց ուրախանա «Ծառայի» հաջողություններով...
Լու՞րջ ես ասում, Նիկոլ ջան», -ամփոփել է Նորայր Նորիկյանը:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...