Ծեծկռտուք Մաշտոցի պողոտայում
Օգոստոսի 17-ին, ժամը 06.03-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի սուպերմարկետի մոտ մի խումբ անձինք կռվում են, հայհոյանքներ հնչեցնում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը նշված վայրից բաժին է ներկայացրել մարմնական վնասվածքներով երկու երիտասարդի: Նրանք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել անծանոթ անձանց կողմից և հրաժարվել են հաղորդում տալուց, ինչից հետո նրանցից մեկը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ Մաշտոցի պողոտայում երիտասարդներին ծեծի են ենթարկել մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասի չորս բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան