Դանակահարել են լրագրող- հաղորդավար Գագիկ Հարությունյանին, նրա հորն ու եղբորը (լուսանկար)
Լրագրող-հաղորդավար Գարիկ Հարությունյանի հետ միջադեպ է պատահել, որի մասին նա կիսվել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարկելով նաև իր և ընտանիքի մյուս անդամների կյանքը փրկած բժիշկների լուսանկարները։
«Այս մարդկանց շնորհիվ մենք հիմա ողջ ենք ու գրեթե առողջ։ Նախանցած կիրակի օրը այս մարդիկ միանգամից երեք վիրահատություն էին անում` դանակահարությունից հետո հորս, եղբորս ու ինձ փրկելու համար։
Նկարներում միայն մի մասն է այն մարդկանց, որոնք արդեն մեկ շաբաթից ավել Շենգավիթ ԲԿ-ում բոլոր իմաստներով ոտքի էին կանգնեցնում մեզ։ Իսկ դրան օգնում են նաև ձեր բազմաթիվ նամակները, զանգերը ու այցերը։
Մեզ դանակահարողը մեր դիմացի հարևանն է։ Նրանից շատերը նման վարք կսպասեին, բայց ոչ մենք, որովհետև գժտություն չունեինք։
Մանրամասն հետո կգրեմ, հիմա կարճ. Գիշերով նա վիճել ու դանակահարել է հորս. 2 հարված թևին, 3 հարված որովայնին։ Հայրս չի հասկացել, որ դանակահարված է։ Աղմուկից հետո տանից դուրս ենք եկել եղբայրս ու ես։
Նրա հետ բախումից հետո ինձ նույնպես թվացել է, որ կրծքավանդակիս ստացած հարվածը ձեռքով է եղել։ Բայց իրականում նույն դանակով խփել է նաև ինձ։ Հետո այդ մարդը հասցրել է դանակով հարվածել նաև եղբորս որովայնին։
Երբ թաղի տղերքից մեկը մեզ` արդեն արնաթաթախ, տեղափոխում էր հիվանդանոց, դանակահարողը շարունակել էր գոռգոռալ մեր պատուհանի ուղղությամբ։ Այդ ժամանակ տանը մնացել էին մայրս ու կինս…
Բժիշկների ու բուժանձնակազմի ջանքերի, ձեր աջակցության շնորհիվ մենք կվերադառնանք մեր նորմալ կյանքին։ Մենք ատելություն ու թշնամանք չենք զգում։ Մեր հիմնական խնդիրները մեր ընտանիքի անվտանգությունն ու հատուցումն են այն վնասի, որ մեզ հասցվել է։
Մեր, ու նաև բազմաթիվ այլ մարդկանց, ընտանիքների կյանքը անվտանգ է քանի դեռ այդ մարդը մեկուսացված է»։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)