Ո՞ր դեպքում աշակերտը կարող է չհաճախել դպրոց. ԿԳՄՍ փոխնախարա
Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը՝ վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։ Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝ -սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․ -տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․ -տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից: Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից: Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը»,- գրել է նա։ Անդրեասյանը կցել է նաև հիվանդությունների ցանկը:





















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն