Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, ովքեր էլ արագ արձագանքելով Ա. Հարոււթյունյանի հրահանգներին, կարողացել են շուտ հասնել վթարի վայր ու այն պահին, երբ ինչ-որ երիտասարդներ քարշակով փորձել են ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից, կանխել են նրանց գործողությունները: BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ճանապարհային ոստիկանի հորդորով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն