Բաժանվեց ևս մեկ աստղային զույգ
Օգոստոսի սկզբին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ու նրա չորրորդ կինն ամուսնալուծվել են։ 56-ամյա լրագրողը եւ երկու երեխաների 26-ամյա մայր, ուսանողուհի Նոզանին Աբդուլվասիեւան նախկինների կարգավիճակ են ստացել հանգիստ, խաղաղ եւ առանց դատական քաշքշուկների:
-Ավարտվեց իմ ամենաքաղաքակիրթ ամուսնալուծությունը, - kp.ru-ին պատմել է փաստաբան Ժաննա Մարգուլիսը։ -Դատարանում մենք հանդիպեցինք մյուս կողմի փաստաբան Դենիս Կրասովիտովի հետ, եւ ամուսնալուծության մասին դատարանի որոշումը ստանալուց հետո միասին գնացինք ՔԿԱԳ։ Ամուսնալուծության գործընթացի նման ավարտն իմ փաստաբանական պրակտիկայում առաջին անգամն էր։ Ես հիացած եմ մեր վստահորդներով եւ Նոզանինի փատաբանով։

Ես համոզված եմ, որ Ալեքսանդրը եւ Նոզանին այնքան իմաստուն կերպով են մոտեցել ամուսնալուծության հարցին, որ ես ոչ մի կաթիլ կասկած չունեմ նրանց հետագա երկխոսության մեջ, եւ ոչ թե այն պատճառով, որ ունեն ընդհանուր երեխաներ, այլ այն պատճառով, որ երկուսն էլ ամեն ինչ անում են քաղաքակիրթ մարդկանց նման», - ասել է Մարգուլիսը։
Նոզանինի փաստաբանը նույնպես գոհ է մնացել, որ հաջողվել է խուսափել թյուրըմբռնումից, որը սովորաբար տեղի է ունենում։

«Մենք հասել ենք ցանկալի արդյունքի։ Ընդ որում, մեզ հաջողվել է խուսափել դատական պատերազմից, ինչը ժամանակի, ուժերի եւ միջոցների խնայողություն է տվել ինչպես փաստաբաններին, այնպես էլ վստահորդներին», - ընդգծել է Դենիս Կրասովիտովը։
Հիշեցնենք, որ Գորդոնն ու Աբդուլվասիեւան ամուսնացել են 6 տարի։ Նրանք ունեն երկու որդի՝ հինգ տարեկան Սաշան եւ երեք տարեկան Ֆեդիան:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն